Վերապատրաստում բուհերի կառավարող օղակների համար

14-17 հուլիսի 2014 թ., Գրաց, Ավստրիա

 

ԵԳՊԱ-ն, որպես ՏԵՄՊՈՒՍԻ ԳՈՎԵՐՆ (Բուհերի ինքնավարության խթանումը: Բոլոնիայի սկզբունքներին համահունչ բուհերի կառավարման համակարգի բարելփոխումների իրականացում) դրամաշնորհային ծրագրի համակարգող բուհ, կազմակերպեց և իրականացրեց ծրագրով նախատեսված եռամակարդակ վերապատրաստումներից առաջինը՝ գործընկեր բուհերի կառավարող օղարկների՝ ռեկտորների և պրոռեկտորների համար: Վերապատասրատումը տեղի ունեցավ հուլիսի 14-17-ը Ավստրիայի Գրաց քաղաքում, որին ներկա էին համակարգող հաստատության ռեկտորը, պրոռեկտորը, ծրագրի կառավարման թիմը, ինչպես նաև մասնակից հայաստանյան բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, որակի ապահովման կենտրոնների ղեկավարներ, ուսանողների ասոցիացայի, որակի ապահովման կենտրոնի, գործատուների միության, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ:

Վերապատրաստման ընթացքում գործընկեր բուհերի ղեկավարները և մասնակիցները քննարկեցին բուհերի կառավարման ժամանակակից մոտեցումները, առկա խնդիրները և հնարավոր առաջարկներ կատարվեցին հետագա բարելավումների, ինչպես նաև ծրագրի գործողությունների իրականացման:

Ծրագրի կառավարման թիմը ներկայացրեց ծրագրով սահմանված հետագա քայլերը, ֆինանսական և տեխնիկական կառավարման ձևերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.