Մասնագիտության կրթական ծրագրերի համապատասխանեցում

Վերապատրաստում՝ մասնագիտության կրթական ծրագրերի համապատասխանեցում Որակավորումների ազգային շրջանակների հետ

07-12 դեկտեմբերի 2014 թ., Դուբլին, Իռլանդիա

 

ՏԵՄՊՈՒՍի ԸԼԱՅՆ (ALIGN) դրամաշնորհային ծրագրի երկրորդ վերապատրաստումը, որին մասնակցում էին ԵԳՊԱ-ի աշխատակիցները, տեղի ունեցավ Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի համալսարանում դեկտեմբերի 7-ից մինչև 12-ը: Վերապատաստման նպատակն էր այս անգամ քննարկել որակի արտաքին ապահովման մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են ՈԱՇ-ների հետ ՄԿԾ-ների համապատասխանեցումը ստուգելու համար:

ԵԳՊԱ-ի մասնակիցները ներկայացրեցին իրենց մոտեցումները որակի ապահովման մեխանիզմներին և առկա գործընթացները, իսկ այնուհետև քննարկվեց եվրոպական լավագույն փորձը, ինչպես նաև, որպես օրինակ, իրականացվեց ծրագրային հավատարմագրման փորձարկում-խաղ: Փորձարկման ընթացքում ծրագրի համակարգող Երևանի Վ. Բրյուսով անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, ըստ նախապես ներկայացրած ինքնավերլուծության, պատասխանեց փորձագետների հանձնաժողովի հարցադրումներին, իսկ արդյունքում՝ տրվեցին համապատասխան մեկնաբանություններ և խորհրդատվություն:

Մասնակիցները երկու վերապատրասման արդյունքում ստեղծեցին հանձնաժողովներ երեք երկրների մակարդակներում (ազգային, հաստատութենական և ծրագրային), որոնք և պետք է իրականացնեին հետագա մշակումները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.