Մասնագիտության կրթական ծրագրերի համապատասխանեցում

Վերապատրաստում՝ մասնագիտության կրթական ծրագրերի համապատասխանեցում Որակավորումների ազգային շրջանակների հետ

29 սեպտեմբերի – 03 հոկտեմբերի 2014 թ., Գենթ, Բելգիա

ՏԵՄՊՈՒՍի ԸԼԱՅՆ (ALIGN) (Մասնագիտության կրթական ծրագրերի համապատասխանեցում որակավորումների ազգային շրջանակների հետ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված երկու վերապատրաստումներից առաջինը, որի նպատակն էր բուհերին ծանոթացնել մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակների հետ համապատասխանեցման մեխանիզմներին, տեղի ունեցավ Բելգիայի Գենթ քաղաքում սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը, որին մասնակացում էին ծրագրում ներգրաված Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև եվրոպական տարբեր քաղաքների (Անգլիա, Իռլանդիա, Գերմանիա, Լեհաստան, Բելգիա) բուհերի և կազմակերպությունների, կրթության նախարարությունների աշխատակիցներ:

ԵԳՊԱ-ի աշխատակիցները ներկայացրեցին ակադեմիայում գործող երկու մասնագիտության կրթական ծրագրի (Համակարգչային գեղարվեստական նախագծում և Արվեստի պատմություն և տեսություն) նկարագրերը, դասընթացները և ուսումնառության արդյունքները, իսկ այնուհետև խմբային աշխատանքներում վեր հանեցին մասնագիտության կրթական ծրագերի որակի ապահովման և որակավորումների ազգային շրջանակների հետ համապատասխանեցման հիմնական կետերը, որոնք հետագայում պետք է մշակվեն և վերամշակվեն:

Leave a Reply