Ճանապարհային քարտեզի մշակում

Աշխատաժողով՝ «Հետազոտական ծրագրի համար ճանապարհային քարտեզի մշակում»

01-05 նոյեմբերի 2014 թ., Հայդելբերգ, Գերմանիա

ՏԵՄՊՈՒՍ-ի ՎԵՐԻՏԱՍ դրամաշնորհային ծրագրի հերթական քայլով ԵԳՊԱ-ի, ինչպես նաև բոլոր գործընկերը հաստատությունների հետազոտական կենտրոնների ներկայացուցիչները մասնակցեցին Հայդելբերգի համալսարանում տեղի ունեցող աշխատաժողովին, որը միտված էր մասնակից բուհերում հետազոտական ծրագրերի մշակման և իրականացման համար ճանապարհային քարտեզի գծագրմանը և համապատասխան ուղեցույցի մշակմանը: Աշխատաժողովի ընթացքում խմբային աշխատանքների միջոցով բուհերը ծանոթացան հետազոտական ծրագրերի իրականացման եվրոպական փորձին, ինչպես նաև վերհանեցին առկա խնդիրները: Ճանապարհային քարտեզի մշակման համար ժողովի ընթացքում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացներ  Ճանապարհային քարտեզների մշակման ուղեցույց:

Leave a Reply