Հետազոտական ծրագրի խթանում

Աշխատաժողով՝ «Հետազոտական ծրագրի խթանում: Ինչպե՞ս և ինչո՞ւ»

16-17 հունիսի 2014 թ., Երևան, Հայաստան

ՏԵՄՊՈՒՍ-ի Վերիտաս ծրագրի համակարգող Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացրեց ծրագրով նախատեսված երկրորդ աշխատաժողովը 2014թ. հունիսի 16-17-ին: Աշխատաժողովին, որը նվիրված էր բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտական ծրագրերի խթանմանը, մասնակցում էին բոլոր գործընկեր հաստատությունների, այդ թվում նաև ԵԳՊԱ-ի աշխատակիցները:

Աշխատաժողովի ընթացքում բարձրացվեցին ՀՀ-ում գործող բուհերի երրորդ աստիճանին՝ հետազոտական ծրագրին, առնչվող հիմնահարցերը, ինչպես նաև ներկայացվեցին դրա զարգացմանը նպաստող ուղիները, եվրոպական գործընկեր հաստատությունների փորձը: ԵԳՊԱ-ի աշխատակիցները վեր հանեցին առկա խնդիրները և հանդես եկան իրենց առաջարկներով, իսկ կառավարման թիմի մասնակիցները ներկայացրեցին ծրագրի արդյունքների տարածման քաղաքականությունը, պաշտոնական վեբ-կայքը և առաջին տեղեկատվական թերթիկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.