Վերապատրաստում Զալցբուրգյան սկզբունքների ուղղությամբ

5-7 մայիսի 2014 թ., Գրաց, Ավստրիա

ԵԳՊԱ-ի աշխատակիցները մասնակցեցին մայիսի 5-ից 7-ը Ավստրիայի Գրաց քաղաքում տեղի ունեցող վերապատրաստմանը ՏԵՄՊՈՒՍ ՎԵՐԻՏԱՍ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Վերապատրաստումը կազմակերպել էին ծրագրի եվրոպական գործընկեր հաստատությունները՝ ի դեմս առաջին աշխատանքային փաթեթի («Կարողությունների զարգացում») ղեկավար Աշխարհի համալսարանների ծառայություն (WUS) կազմակերպության: Վերապատրաստման նպատակն էր մասնակից հաստատությունների, այդ թվում նաև ԵԳՊԱ-ի հետազոտական ծրագրերը համակարգող աշխատակիցներին ծանոթացնել Զալցբուրգյան սկզբունքներին, որոնք և հիմք են հետազոտական ծրագրերն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու:

Արդյունքում դուրս բերվեցին նաև ծրագրով իրականացվող առաջիկա խնդիրները և գործողությունները: Ծրագրի կառավարման թիմը, որում և ներգրաված են ԵԳՊԱ-ի աշխատակիցները, ներկայացրեց ծրագրի կառավարման մոտեցումները, անդրադարձավ ֆինանսական և տեխնիկական հարցերին՝ սահմանելով համապատասխան վերջնաժամկետներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.