Արտաքին կապերի բաժնի գործունեության արդյունավետության գնահատում

ԵԳՊԱ-ի արտաքին կապերի բաժնի գործունեության արդյունավետության  գնահատում ուսանողների կողմից

2014 թ. նոյեմբերին, անց է կացվել բուհի 4-րդ կուրսի ուսանողների հարցում: Հարցման նպատակն էր պարզել արտաքին կապերի բաժնի գործունեության արդյունավետությունը: Հարցմանը մասնակցել են 17 ուսանող:

Հարցման տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ հարցված ուսանողների մեծ մասը ԵԳՊԱ արտաքին կապերի բաժնի գործունեության մասին տեղեկանում է առավելապես դեկանատներից և ամբիոններից (31%), ինչպես նաև ակադեմիայի ինտերնետային կայքից (23%): Վերջիններիս տեղեկատվությամբ ապահովում են Արտաքին կապերի բաժնի աշխատակիցները:

Հարցված ուսանողների մեծ մասը պատասխանել է, որ չի օգտվում ԵԳՊԱ արտաքին կապերի բաժնի ծառայություններից:  Մինչդեռ այն ուսանողները, ովքեր երբևէ օգտվել են բաժնի ծառայություններից, լավ են գնահատել և՛ բաժնի խորհրդատվությունը, և՛ փաստաթղթերի ձևակերպումը, և՛ աշխատաժամերը, և՛ փոխանակման վերաբերյալ խորհրդատվության հագեցվածությունը, և՛ փոխանակման ծրագրերի ընթացիկ աշխատանքների կազմակերպումը:

Leave a Reply