Շրջայց ՀԱ պատկերասրահում

Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները շրջայց էին կազմակերպել  օրերս Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցող Ժողովրդական նկարիչ  Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Էդուարդ Իսաբեկյանը ծնվել է 1914թ.-ին Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում: Սովորել է Երևանի Գեղարդ տեխնիկումում, ապա Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում: Նա 20 տարի եղել է Հայատանի Ազգային պատկերասրահի տնօրենը: Մեծ է Իսաբեկյանի վաստակը թե պատմական նկարչության զարգացման, թե մանկավարժական գործունեության մեջ:  Մահացել է 2007 թ-ին` թողնելով մեծ ստեղծագործական ժառանգություն: Նա զբաղվել է գրքերի նկարազարդմամբ, ինչպես օրինակ՝ Հովհաննես Թումանյանի “Թմբկաբերդի առումը”, Սերո Խանզադյանի “Մխիթար Սպարապետ”: Իսաբեկյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ դիմանկար,  բնանկար, պատմական,կենցաղային և այլն: Դիտողի մոտ տպավորվում են նրա կերտած Սևանա լճի,պատմական իրադարձությունների ու անսովոր մարդկանց կերպարները: Պատմական ժանրի ստեղծագործություններից ինձ համար առավել տպավորիչ են` “Հաղպատի գյուղացիների ապստամբությունը”,  “Դավիթ Բեկ”, ”Ավարայիր ճակատամարտ”, “Պատասխան Հազկերտին” կտավները: Դիմանկարի ժանրը նրա ամենասիրելի ժանրերից էր :Այդ ժանրի ստեղծագործություններից ցուցահանդեսին ներկայացված էին ՝ “Նկարչի մայրը”, “Մարտունեցի ծերունին», “Ակսել Բակունց”, “Ուսանողուհու դիմանկարը” և այլն: Նկարները դիտողի մոտ առաջացնում են կյանքի ճիշտ ընկալմանը ու գեղեցիկի,վեհի մասին մտքերի արմատավորմանը, իհարկե, արվեստի լեզվով:Պատմական թեմաներով կատարված նկարներում առկա է հայրենասիրական ոգին: Ամեն մի նկարում կա մի պատմություն, որը այնքան մատչելի ձևով է ներկայացված, որ բոլորի համար հասկանալի է ու խոսուն:

Գեղամ Ալեքսանյան, արվեստաբանության բաժնի 2-րդ կուրս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.