Դրամաշնորհային ծրագիր

ԵԳՊԱ-ի ՆՄՀ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անվանումը` ԵՎՐՈԻՆՏԵԳՐՈՒՄ. ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

 

 

 

 

Հապավումը` ՄԿԾ-ների արդիականացում

Տևողությունը` 17 ամիս

 

Նպատակը`

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) գրավչությանը՝ Հագուստի մոդելավորում, Կիրառական արվեստ, Համակարգչային գեղարվեստական նախագծում և Դիզայն մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման միջոցով՝ համապատասխանեցնելով դրանք Որակավորումների ազգային շրջանակին և եվրոպական չափանիշներին:

 

Խնդիրները`

  • վերանայել Հագուստի մոդելավորում, Կիրառական արվեստ, Համակարգչային գեղարվեստական նախագծում և Դիզայն մասնագիտության կրթական ծրագրերը բակալավրիատի և մագիստրատուրայի համար՝ մշակելով ուսումնառության վերջնարդյունքների վրա հիմնված ծրագրեր, որոնք համահունչ են Որակավորումների ազգային շրջանակին:
  • վերազինել Հագուստի մոդելավորում, Կիրառական արվեստ, Համակարգչային գեղարվեստական նախագծում և Դիզայն մասնագիտության կրթական ծրագրերի լաբորատորիաները՝ ապահովելով համապատասխանությունը ուսումնառության վերջնարդյունքների հետ:
  • զարգացնել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնական վարչության անձնակազմի կարողությունները վերամշակված մասնագիտության կրթական ծրագրերով դասավանդումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

 

Ակնկալվող արդյունքները՝

  • մասնագիտության կրթական Հագուստի մոդելավորում, Կիրառական արվեստ, Համակարգչային գեղարվեստական նախագծում և Դիզայն ծրագրերի վերանայում
  • նոր մշակումներին համապատասխան ռեսուրսների արդիականացում
  • նոր մշակումներին համապատասխան կարողությունների զարգացում ծրագրի արդյունավետ կառավարում

 

Իրականացումը՝

Ծրագրի աշխատանքներն արդյունավետ կազմակեկերպելու և սահմանված արդյունքներին հասնելու նպատակով հիմնական գործընթացները բաժանվել են 6 փուլի (I փուլ – 1-4 ամիս, II փուլ – 5-8 ամիս, III փուլ – 9-12 ամիս, IV փուլ – 13-14 ամիս, V փուլ – 15-16 ամիս, VI փուլ – 17 ամիս)։ Ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները իրականացնելու համար առանձանցվել է 4 աշխատանքային փաթեթ։

 

Աշխատանքային փաթեթները՝

  1. Մասնագիտության կրթական ծրագրերի վերանայում
  2. Նոր մշակումներին համապատասխան ռեսուրսների արդիականացում
  3. Նոր մշակումներին համապատասխան կարողությունների զարգացում
  4. Ծրագրի կառավարում

 

Իրականացված գործողությունները

  • Կառավարման թիմի ձևավորում՝ պատասխանատու ծրագրի ընթացքի արդյունավետ կառավարման և իրականացման, ֆինանսաների բաշխման  համար,
  • Մասնագիտության կրթական չորս ծրագրի (ՄԿԾ) (Դիզայն, Համակարգչային գեղարվեստական նախագծում, Հագուստի մոդելավորում և Կիրառական արվեստ) լրամշակման համար աշխատանքային խմբի ձևավորում և անհատ խորհրդատուների ընտրություն
  • Չորս ՄԿԾ-ների ուղղությամբ բենչմարքինգի իրականացում օտարերկրյա առաջատար արվեստի բուհերի և դպրոցների օրինակով
  • Չորս ՄԿԾ-ների համար ուսումնառության վերջնարդյունքների սահմանում
  • Չորս ՄԿԾ-ներով դասավանդվող դասընթացների և ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանեցում
  • Չորս ՄԿԾ-ներով դասավանդվող բոլոր մասնագիտական դասընթացների առարկայական նկարագրերի մշակում
  • Մասնագիտության չորս կրթական ծրագրերի նկարագրերի մշակում
  • Ուսանողի ուղեցույցի մշակում
  • Հագուստի մոդելավորում և համակարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտության կրթկական ծրագրերի լաբորատորաների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում
  • Վերապատրաստումների անցկացում Դիզայնի և դեկորատից կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կրթական ծրագրերի կազմելու և ուսումնմառության վերջնարդյունքներ մշակելու ուղղությամբ

 

Ակնկալվող գործողությունները

  • Ուսանողի ուղեցույցի թարգմանություն և տպագրություն (200 օրինակ)
  • Մասնագիտության կրթական ծրագրի վերանայման ձեռնարկի մշակում, թարգմանություն և հրապարակում (50 օրինակ)
  • Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում Դիզայն և Կիրառական արվեստ մասնագիտության կրթական ծրագրերի համար
  • Չորս ՄԿԾ-ների համար անհրաժեշտ գրականության ձեռքբերում

Ծրագրի արդյունքների տարածման նպատակով մեկօրյա սեմինարի անցկացում շահակիցների շրջանում (150 հոգի)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.