Կառավարման ծրագրի շրջանակներում

Վերապատրաստում՝ տեմպուսի «կառավարման ծրագրի» շրջանակներում

Տեմպուս միջազգային կրթական կազմակերպության «Կառավարման ծրագրի» (Tempus Govern project) շրջանակներում նոյեմբերի 13-15-ը տեղի ունեցավ ծրագրի անդամ հաստատությունների մի խումբ աշխատակիցների վերապատրաստում: Վերապատրաստման դասընթացները նվիրված էին ուսումնական վարչությունների և ուսանողների հաշվառման կենտրոնների աշխատանքի բարելավմանը: Դասընթացներն իրականացվեցին Իտալիայի Պալերմո քաղաքում, մասնավորապես՝ Պալերմոյի համալսարանում և Ուսումնասիրությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոնի (CESIE) գրասենյակում: Դասընթացներին մասնակցում էին «Կառավարման ծրագրի» համակարգող ԵԳՊԱ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ անդամ հաստատություններից՝

  • Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ)
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)
  • Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ (ՎՊՄԻ)
  • Հյուսիսային համալսարան (ՀՀ)
  • Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան (ԵՃՇՊՀ)
  • Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
  • Գավառի պետական համալսարան (ԳՊՀ)
  • Կրթության որակ (ԿՈ)
  • Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ (ՈԱԱԿ)
  • Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա (ՀՈՒԱԱ)
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարություն (ՀՀ ԿԳՆ)
  • ՀՀ Պետական կառավարման ակադեմիա (ՀՀ ՊԿԱ)
  • Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)
  • Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ)

Վերապատրաստումների ընթացքում ելույթներով հանդես եկան Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները, Պալերմոյի համալսարանի պրոֆեսորներ, ծրագրի անդամ եվրոպական հաստատությունների ներկայացուցիչներ, (Ավստրիայի համաշխարհային համալսարանական ծառայություն-Ավստրիական կոմիտե/WUS, Լյուվենի համալսարանական քոլեջ/KHLeuven, Բաֆ Սպա Համալսարան/BSU) և միջազգային փորձագետ՝ Հայնց-Ուլրիխ Շմիդտը:

 

 

Եվրոպացի գործընկերները կիսվեցին ուսումնական վարչությունների և ուսանողների հաշվառման կենտրոնների աշխատանքի իրականացման իրենց մոդելներով: Պատվիրակությունները Հայաստան վերադարձան նոր գաղափարներով զինված և առաջիկայում կփորձեն նոր մոտեցումներ ներդնել ուսումնական վարչությունների, ինչպես նաև ուսանողների հաշվառման կենտրոնների աշխատանքում՝ որպես օրինակ ունենալով եվրոպական առաջավոր փորձը:

 

 

 

Օրակարգ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.