Աշխատանքների ցուցադրություն

Սույն թվականի հոկտեմբերի 15–ին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկա և գեղանկար բաժինների ուսանողների պրակտիկայի ընթացքում ստեղծված աշխատանքների ցուցադրությունը: Պրակտիկան տեղի էր ունեցել հունիս ամսին Դիլիջան քաղաքում և Գյումրիում, որի ժամանակ ուսանողների հետ են եղել նաև դասախոսներ Ս.Պողոսյանը և Ես. Մեյրոյանը, որոնք ուսանողներին ուղղորդել են իրենց խորհուրդներով:

 

 

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԵԳՊԱ Գմ- ի տնօրեն` Համբարձում Ղուկասյանը: Նա ողջունեց երեխաներին և հնչեցրեց գովեստի և շնորհավորանքի խոսքեր: Այնուհետև իրենց շնորհավորանքներով հանդես եկան մյուս դասախոսները: Ցուցահանդեսին ներկայացված էին երեսունից ավելի նկարներ` կատարված 14 ուսանողների կողմից: Նկարները կատարված էին գեղանկարչական և գրաֆիկական տեխնիկաներով: Դրանք աչքի էին ընկնում իրենց գունագեղությամբ ու նրբագեղությամբ: Վառ գույներով հագեցած նկարներում իշխում էր բարձր տրամադրություն: Վարպետորեն կատարված բնանկարները դիտողի մոտ արթնացնում էին բնության հանդեպ սիրո զգացողություն: Յուրաքանչյուր նկար կարծես շնչում էր, նկարներում կար կենսահաստատ գացողություն:

 

Կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնի 2-րդ կուրսի Գեղամ Ալեքսանյան

Leave a Reply