Ով ենք մենք . . .

Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եվ ուր ենք գնում

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում 2014 թվականից արդեն ձևավորվել է փոխշփման նոր տիպի հարթակ. «Ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում» խորագրով: Վերջին ամիսներին ակադեմիա է հյուրընկալվել Երևանի պատմության ինսիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը: Ակադեմիայում տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի մասին ֆիլմի դիտում, պատմաբանը խոսեց հայության արմատների, կորսված և ուրիշինը դարձած տարածքների մասին: Հիրավի այն ներկա գտնվող դասախոսներին և ուսանողներին խորհելու և ունեցածը արժևորելու մեծ ստիմուլ տվեց: Նույն թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում» շարքի հեթական հանդիպումը: Այս անգամ ակադեմիա էր հյուրընկալվել բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, արձակագիր, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Հանդիպումը ուղեկցվեց հեղինակային ֆիլմերի ցուցադրմամբ: Ֆիլմը հայի սահող հայացքի պատկերի ներկայացումն էր Արևմտյան Հայսատանի այն տարածքներով, որոնք եղել են մերը, բայց այսօր ներկայանում են ուրիշի մշակույթի տակ: Եվ ինչպես նշեց ֆիլմի համահեղինակ Լիլիթ Արզումանյանը. «ֆիլմի նպատական է ցույց տալ, թե մենք ինչ ենք ունեցել և ինչեր ենք կորցրել: Այն ամբողջությամբ իմ և ձեր որպես հայի ափսոսանքի պատկերի ներկայացումն է: Ես այս տարածքները համարում է կորած, երջանիկ կլինեմ, որ գոնե մի օր դրանք հետ գան, ինչպես Ղարաբաղը հետ բերեցինք 10 տարվա անընդմեջ կորուստներից հետո»:

 

 

Ֆիլմում ներկայացված էին Արևմտյան Հայաստանի բազմաթիվ տարածքներ, որոնք ուղեկցվում էին մերթ հեղինակի ըմբոստ մտքերով, մերթ կորսվածը սփոփող ժողովրդական առակներով, մերթ Չարենցի, Սահյանի մտքերի մեջբերումներով: Ֆիլմում Արևմտյան Հայաստանի հին մայրաքաղաքներն էին՝ Անին, Կարսը, Վանը:

Կարսի Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը, սբ. Վարդանի կամուրջը, Չարենցի տունը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Բերկրիի ջրվեժը, Բայազետի բերդը, Անիի Մայր տաճարը, սբ. Փրկիչ, Տիգրան Հոնենցի, Գագկաշեն, Աբուղամրենց սբ. Գրիգոր և մի շարք այլ շինությունների ավերակներ. պատմական վկայություններ, որոնք մնայուն ու տարաբնույթ պատկերային ազդեցություն են թողել հայի գիտակցության վրա, դժվար է ջնջել, այլ հարց է երբ դրանք գրավվում են:

Արվեստաբան՝ Լիլիթ Գալոյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.