Տաթևի «վերացական» բնությունը

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հերթական միջոցառումներից էր նույն բուհի դասախոս, հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ `Տաթև Հարթենյանի անհատական ցուցանդեսը:

Ցուցահանդեսում ընգրկված նկարները հիմնականում վերացական ոճով են և արտահայտում են բնությունը` ներդաշնակված գծի,  գույնի և երկրաչափական ձևերի միջոցով: Տաթևի աշխատանքները կարելի է դիտարկել որպես դեկորատիվ տարրերով արտահայտված տարածական կոմպոզիցիաներ:

Ըստ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս`արվեստաբան Գոհար Սմոյանի,  մենք երբեմն սովոր ենք տեսնել այն, ինչ սովոր ենք տեսնել,  և նման դեպքում տեսողությունը դառնում է սովորույթ, պայմանականություն, մասնակի ըտրություն այն ամենից ինչ տեեսնում ենք և ընդհակառակը: Տաթևը ոչ սովորույթ դարձած տեսողությամբ փորձել է իր աշխատանքներում «զննել» բնությունը: Նպատակներից մեկն է,  «մոդելավորելով» բնությունը,  փորձել բնության և առարկայական աշխարհի սինթեզման արդյունքում այդ հակադիր գոյակցությունների ամբողջականության պարտադիր լինելը ընդգծել: «Մոդելավորված» էտյուդները ընդհանրացվում են կուբ-բուրգ-գլան ֆորմաներով՝ չկորցնելով բնության էսթետիկ նշանակությունը:

Մակերևույթների բազմազանության և հնարամտության շնորհիվ ընդգծվում են նրա ներաշխարհի հոգևոր շերտերը: Տաթևական բնանկարները նշագրված են քառակուսի սահմանի մեջ. նշագրված, բայց ոչ սահմանփակված կամ շրջանակված,  քանի որ քառակուսին դրդում է հեղինակին տեսնլ ոչ միայն քառակուսուց ներսը,  այլ նաև դուրսը: Հեղինակը այս կերպ փորձում է մտնել իր մտորումների դրդապատճառի հետ երկխոսության մեջ՝ հասկանալու բնության իր ընկալման սահմանները:

Leave a Reply