Աշխատաժողով PICASA ծրագրի շրջանակներում

Tempus PICASA

Տեմպուս PICASA “Promoting internalization of HEIs in Eastern Neighborhood Countries through Cultural and Structural Adaptation ” (Բուհերի միջազգայնացման խթանում Արևելյան Հանրության երկրներում՝ մշակութային և կառուցվածքային փոփոխությունների միջոցով) դրամաշնորհային ծրագիր, տևողությունը՝ 3 տարի:

Ծրագրի համակարգողն է՝ Երևանի պետական համալսարանը:

Ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելարուսի և Ուկրաինայի՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարձրագույն կրթական համակարգի ճանաչմանը՝ բուհական մենեջմենթի կառուցվածքային և մշակութայնին բաղադրիչներում միջազգայնացման զարգացման և ինտեգրման միջոցով:

 

Նախագծի խնդիրները

  • Միջազգային բաղադրիչը ներդնել համալսարանների դասավանդման, ուսումնամեթոդական և գիտական գործառույթներում` համապատասխան ռազմավարությունների ու գործընթացների մշակման և իրականացման հիման վրա
  • մշակել միջազգայնացման տարրեր ուսումնական ծրագրերի բարելավման և եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև դասավանդողների ու ուսանողների փոխանակման, համալսարանների տեխնիկական համագործակցության համար
  • ուսանողների, դասավանդողների, վարչական աշխատողների շրջանում զարգացնել նոր հմտություններ` միջազգայնացման խթանման նպատակով
  • նպաստել մշակութային զարգացմանը, որով արժեվորվում են միջմշակութային ու միջազգային հեռանկարները:
  • Բուհերի քաղաքականության և ընթացակարգերի միջազգայնացում

 

Նախագծի նկարագիրը

Ծրագիրն ուղղված է բուհերի միջազգային հեղինակության բարձրացմանը, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական կոմպետենտության մակարադակի բարձրացմանը, բարձրագույն կրթական համակարգի զարգացմանը` միջազգային միտումների համադրմամբ, արտասահմանյան համալսարանների հետ միջազգային համագործակցության ամրապնդմանը, բուհերի արտասահմանցի ուսանողների կազմակերպչական ու մշակութային աջակցության բարելավմանը:

Նախագիծն իրականացվում է Եվրամիության և ԱՊՀ երկրների կոնսորցիումի միջոցով, որում ընդգրկված են 18 համալսարաններ, 2 ասոցիացիաներ, 4 նախարարություններ: Հայաստանից ծրագրին մասնակցում են Երևանի պետական համալսարանը, Երևանի գեղարվեստի ակադեմիան, Գավառի պետական համալսարանը, Երևանի ճարտարագիտական համալսարանը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Կրթության և գիտության նախարարությունը:

PICASA ծրագրի առաջին մեկնարկային ժողովը տեղի ունեցավ ս.թ. հունվարի 21-24-ին:

Օրակարգ.

  • Ծրագրի նպատակաների համառոտ նկարագրում
  • Աշխատանքային փաթեթների իրականացման խնդիրներն ու ժամկետները
  • Ծանոթություն գործընկեր համալսարանների հետ
  • Քննարկումներ

Կարդալ ավելին՝ http://www.yafa.am/?p=13126

PICASA ծրագրի շրջանակներում Ավստրիայի Գրաց քաղաքում ս.թ. մայիսի 18-30-ը տեղի ունեցավ աշխատաժողով.

Օրակարգ

  • Ծրագրի նպատակների և խնդիրների քննարկում
  • Բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, բովանդակային և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ քննարկում և վերապատրաստում
  • Բուհերի միջազգայնացման գործընթացների խթանման միջոցներ (քննարկում, վերապատրաստում)

PICASA ծրագրի շրջանակներում Բելգիայի Լյովեն քաղաքում ս.թ. հունիսի17-21-ը տեղի ունեցած աշխատաժողով.

Օրակարգ

  • Միջազգայնացման քաղաքականության կառուցվածքը
  • Ծանոթություն Բուհերի գործունեության հետ (POSTER 1)
  • Լավագույն փորձի ներկայացում (POSTER 2)
  • Միջազգայնացման հմտություններ, կառուցվածք և գործիքներ
  • Քննակումներ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.