Ուսանողների աշխատանքների ցուցահանդես

Հոկտեմբերի 28-ին Երևանում գործող ԿԱՌԼԼԵՎՈՆԻ ցուցասրահում տեղի ունեցավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված էին ակադեմիայի գեղանկարի և քանդակի բաժնի մի շարք ուսանողների շուրջ երեսուն ստեղծագործություն: Բացման խոսքով հանդես եկան Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և այլք: Վերջիններս իրենց ողջույնի խոսքը հղեցին ցուցասրահի ղեկավարությանը` բարձր գնահատելով ուսանողների աշխատանքները ցուցադրելու նախաձեռնությունը: Ներկաները բարձր գնահատեցին նաև ցուցադրված աշխատանքները և մաղթեցին մասնակից երիտասարդ հեղինակներին նորանոր ստեղծագործական հաջողություններ:

Leave a Reply