Հայ գաղթօջախների մշակույթը

Հոկտեմբերի 2-ին Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի արվեստաբանության ամբիոնի հյուրն էր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ակադեմիկոս Կլոդ Արմեն Մութաֆյանը։ Նրա դասախոսության թեման էր «Հայ գաղթօջախների մշակույթը», որը ներկայացվեց ժամանակագրական եւ աշխարհագրական մեծ ընդգրկումով։ Բանախոսի թեմատիկ հարուստ նյութը զուգորդված էր լուսանկարային բազմազանությամբ՝ առավել տպավորիչ դարձնելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը հայրենիքի սահմաններից դուրս՝ Իտալիայի, Արեւելյան Եւրոպայի, Ղրիմի եւ այլ երկրների հայ գաղթօջախներում։

 

 

Leave a Reply