Պլեներ մեկ օրում

Աշխատանքային փորձառություն և պլեներ մեկ օրում

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԵԳՊ ակադեմիայի ուսանողների վորքշոփը Նորատուսում և Սանկտ-Պետերբուրգի Շտիգլիցի անվ. գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի ուսանողների պլեները Նորաշենում` Սևանի ափին: Այս օրը միավորեց միանգամից երկու միջոցառում` նպաստելով ոչ միայն մասնագիտական ու աշխատանքային գիտելիքների ընդլայնմանը, այլ նաև ուսանողների փոխադարձ շփմանը, նոր ծանոթությունների ձեռք բերմանը:

Արդեն 3 տարի է ԵԳՊԱ-ն իրականացնում է “Տակու-Հոն. Հայոց խաչքարերի պատճենահանում” ծրագիրը ճապոնացի արվեստագետ, պրոֆեսոր Նագաոկայի գլխավորությամբ: Այս տարի ԵԳՊԱ մի խումբ ուսանողներ գրաֆիկայի և խեցեգործության բաժնից մասնակցեցին Նորատուսի խաչքարերի պատճենահանման գործընթացին, որը արվում է հնագույն չինական-ճապոնական Տակու-Հոն կոչվող տեխնիկայի միջոցով, առանց քարը վնասելու և ստանալով վերջինիս ճշգրիտ պատկերը:

 

 

Այս տարի պրոֆեսորը իր հետ բերել էր նաև իր ուսանողներին, որոնց հետ համատեղ աշխատեցին ԵԳՊԱ ուսանողները:

Մինչև պատճենահանմանն անցնելը ուսանողները պրոֆեսորի հետ միասին մաքրեցին ընտրված խաչքարերը քարաքոսից ու մամուռից (որը բավականին դժվար գործընթաց է և արվում էր սովորական մաքուր ջրով, խոզանակներով ու բամբուկի փայտիկներով, որպեսզի քարը և սիմվոլները չվնասվեն) և նախապատրաստեցին դրանք պատճենահանման գործընթացին: Պատճենահանումն ավարտելուց հետո ուսանողները վերցրին իրենց աշխատանքները, փոխանակվեցին միմյանց հետ կոնտակտային տվյալներով:

 

ԵԳՊԱ-ի միջազգային կապերի բաժին

Leave a Reply