«ԱԼՖԱ» անհատական ցուցահանդես

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահն այսօր հյուրընկալել էր նկարիչների և այլ արվեստագետների։ Ցուցասրահում հաճելի անցուդարձ էր։ Բացվեց ԵԳՊԱ-Ի գեղանակար առաջին կուրսի ուսանողուհի  Անի Գևորգյանի աշխատանքների անահատական ցուցահանդեսը։

Երիտասարդ նկարչուհու աշխատանքները հավաքված էին «Ալֆա» խորագրի ներքո։  Նկարչուհին ներկայացրեց իր գեղանկարչական գործերը՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ։ Անի Գևորգյանի  դասախոսը Ժորա Հայրապետյանն է, ով դասավանդում է ԵԳՊԱ-ում։ Նա իր ուսանողուհու  մեջ առաջին հերթին սերն է նկատել, սերը՝ նկարչության հանդեպ։

 

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվող արվեստագետները Անիին բնութագրեցին իբրև պրպտող, խոստումնալից, աշխատասեր և շնորհալի ուսանողի, որի առջև բաց են կյանքի բոլոր կանաչ ճանապարհները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.