Միասին

Մանվել Ղալաչյան, Լիլիթ Արսենյան

Երիտասարդ ստեղծագործողներ՝ Մանվել Ղալաչյանի և Լիլիթ Արսենյանի «Միասին» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը այցելուների առաջ իր դռները բացեց ապրիլի 14-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում։

Այսօր ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան  50 գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ, որոնք ներառում են քաղաքային բնանակարներ, դիմանկարներ, կոմպոզիցիոն աշխատանքներ, որոնք էլ ուղեկցվեցին  կոմիտասյան երաժշտության ներքո։  Նրանց երկուսի աշխատանքները ոճային և թեմատիկ նմանություն չունեն, բայց կարծես մեկը  մյուսի լրացնողն ու շարունակությունը լինեն։ Ժանրի և թեմատիկայի առումով Լիլիթ Արսենյանի ստեղծագործություններն ընդգրկուն են՝ ներառելով թե՛ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, և թե՛քաղաքային և գյուղական մոտիվներ։   Երկու երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներում գերակշռում են դիմանկարները։ Մեծ մասամբ նրանք նկարել են իրենք իրենց՝  տարբեր պահերին, տարբեր դիրքերում, տարբեր ռակուրսներից։  Հստակ վրձնահարվածներն, տեխնիկական վարպետություն  ու հմտությունը ակնհայտ են Լիլիթի  ստեղծագործություններում։ Նրա  արվեստը  զուսպ, ազնիվ, բայց գեղանկարչորեն հագեցած։  Մանվել Ղալաչյանը սիրում է նկարել ածուխով, սանգինայով,  բայց նրա նախընտրած գրաֆիկական տեխնիկան օֆորտն է։ Այս տեխնիկայով արված աշխատանքները գրավում են կատարման վարպետությամբ։ Ցուցահանդեսի պաստառի նկարն նրանք նկարել են միասին և վերնագրել «Թռիչք» և ստորագրել  ԼիլՄան, որն էլ կրում է ամբողջ ցուցահանդեսի խորհրդանիշը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.