Անհատական ցուցահանդես

Ապրիլի 22-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ ԵԳՊԱ-ի գեղանկարի բաժնի ուսանող Արմեն Զաքարյանի անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը ողջունեցին ԵԳՊԱ-ի ռեկտոր՝ Ա․ Իսաբեկյանը։ Վերջինս գոհ է կատարված աշխատանքից և կարծում է, որ ցուցահանդեսները վարակում են ուսանողներին. շնորհավորանքներին միացան նաև ԵԳՊԱ-ի դասախոսները՝ Վ․ Զաքարյանը, Ժ․Հայրապետյանը, Է․ Վարդանյանը, Ա․ Հովհաննիսյանը։ Այս ցուցահանդեսին Արմեն Զաքարյանը ներկայացավ վերջին երեք տարվա ընթացքում իր կատարած լավագույն աշխատանքներով: Նա մշտապես աչքի է ընկել իր ինքնատիպ մտածելակերպով, վառ երևակայությամբ, ինչն էլ լավ արտահայտված է նրա ստեղծագործությունների թեմաներում, կատարման ձևի մեջ: Ցուցադրված 20 աշխատանքներ կատարված էին տարբեր տեխնիկաներով` ջրաներկ, օֆորտ, լինոփորագրություն, խառը տեխնիկա, յուղաներկ և մատիտ: Սա Արմեն Զաքարյանի առաջին անհատական ցուցահանդեսն էր մեր ակադեմիայի ցուցասրահում։ Արմենն իր ուսման տարիներին ունեցել է անհատական ցուցահանդես, ինչպես նաև մասնակցել տարբեր խմբակային ցուցահանդեսների։

 

 

 

Leave a Reply