HEN-GEAR հարթակի նկարագրությունը

Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակույանն ուղղված բարձրագույն կրթության ցանց։

HEN-GEAR ծրագրի (www.hen-gear.net) նպատակն է պահպանել բարձրագույն կրթության բարեփոխումների և արդիականացման գործընթացը: Արևելյան Հարևանության տարածքում՝ հասցեագրելով որակի գնահատումը և աջակցելով շրջանավարտների զբաղվածունակությանը Հայաստանում:

Կարևոր քայլեր են կատարվել այդ ոլորտում, չնայած որ զբաղվածության քաղաքականությունն իր հետագա ինտեգրումն է գտել համընդհանուր քաղաքականության շրջանակների մեջ (2008-2012 Կայուն զարգացման ծրագիր-ԿԶԾ), երիտասարդների գործազրկությունը շարունակում է լուրջ խնդիր լինել: Բացի այդ, ընթացիկ տեղեկատվական բազաները թույլ չեն տալիս համակարգային մշտադիտարկում իրականցնել վերապատրաստման համակարգի և աշխատաշուկայի նկատմամբ, ձևավորել դրանց միջև կապը, կանխատեսել աշխատաշուկայի պահանջարկը հմտությունների և վերապատրաստման կարիքների նկատմամբ (Համաշխարհային բանկ 2006թ.):

Այսպիսով, ծրագիրը կաջակցի հայաստանյան բուհերին բացահայտելու այն գործիքներն ու մեթոդաբանությունները, որոնք կօգնեն բարելավել կրթական համակարգի արդյունավետությունը: Այն կիրականացվի տեղական մակարդակում հայաստանյան շրջանավարտների տեղեկատվական բազայի ստեղծման միջոցով, որը, հիմք ընդունելով իտալական AlmaLaure մոդելը, հետապնդում է երկու հիմնական նպատակ.

  • Համալսարաններին և կառավարությանն ապահովել արդյունավետ գործիքով, որը թույլ կտա մշտադիտարկում իրականացնել հասարակության համար բարձրագույն կրթության երկարատև ազդեցության նկատմամբ և համապատասխանաբար բարելավել կրթական առաջարկը,
  • Աջակցել կրթական համակարգի ու գործարար հատվածի միջև կապերի ստեղծմանը և աշխատանքի տեղավորման համակարգի ձևավորմանը:

Համակարգը թույլ կտա ձեռնարկություններին աշխատանքի ընդունման համար որոնել և գտնել այն շրջանավարտներին, որոնք բավարարում են հմտությունների և գիտելիքների անհրաժեշտ մակարդակը, միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս շրջանավարտներին ունենալ համապարփակ և ժողովրդավարական մուտք դեպի աշխատաշուկա:

Հղում HEN-GEAR էլեկտրոնաին հարթակին՝ international.almalaurea.it/Armenia/

 

Ծրագրի նպատակները

Ընդհանուր նպատակներ

Ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել, որը հիմնված կլինի շրջանավարտներին վերաբերվող տեղեկատվական բազայի ստեղծման վրա, որը կօգնի՝

  • հավաքագրել և վերլուծել համալսարանի ու շրջանավարտների առաջադիմությունների վերաբերյալ տվյալներ (այն կտրամադրի հուսալի, շարունակական և նորացված փաստաթղթեր, որը թույլկտա գնահատել բարձրագույն կրթության համակարգը, ինչը կարող է մեծ աջակցություն լինել ընթացող բարեփոխումների գործընթացում),
  • հեշտացնել աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը (ապահովել կրթության և զբաղվածության միջև առավելագույն համապատասխանություն),
  • բարելավել բարձրագույն կրթության համակրգի ներքին և արտաքին արդյունավետությունը

Հատուկ նպատակներ

Ծրագիրը նախատեսում է հետևյալ հատուկ նպատակները.

  • համալսարանների շրջանվարտների հայաստանյան տեղեկատվական բազայի ստեղծում,
  • գործընկեր համալսարանների կողմից հայաստանյան համալսարանների շրջանավարտների հետազոտության անցկացում
  • հայաստանյան համալսարանների շրջանավարտների ԲՈՒՀ-ն ավարտելուց մեկ տարի հետո նրանց աշխատանքային պայմանների հետազոտություն,
  • հայաստանյան շրջանավարտների աշխատանքի տեղավորման որակյալ համակարգի հիմնում:

 

Ծառայություններ

Leave a Reply