Ամբիոնների աշխատակիցների աշխատանքի արդյունավետություն

ԵԳՊԱ ամբիոնների աշխատակազմի աշխատանքի արդյունավետության գնահատում

(վերլուծության ամփոփում)

Նախօրոք մշակված և լրամշակված «ԵԳՊԱ աշխատակցի աշխատանքի արդյունավետության գնահատում» գործիքով 2014 թ. փետրվար ամսին ԵԳՊԱ ամբիոնի վարիչները գնահատել են ամբիոնի ողջ աշխատակազմի աշխատանքի արդյունավետությունը: Աշխատանքի արդյունավետությունը գնահատվել է հետևյալ երեք հիմնական ցուցիչներով, որոնք կազմավորվել են մի քանի ենթացուցիչներից ՝

  1. Մարդկային որակական հատկություններ /7 բալանի համակարգ/
  2. Աշխատանքային որակական հատկություններ /7 բալանի համակարգ/
  3. Մասնագիտական որակական հատկություններ /5 բալանի համակարգ/:

Ստորև նշված են գնահատված աշխատակիցների թիվը՝ համաձայն ամբիոնների:

Ամբիոն

Դասախոսներ Լաբորատորիայի վարիչ Լաբորանտ /ուս. վարպետ/

Գեղանկարի

9

1

Գրաֆիկայի և գծանկարի

10

1

1

Քանդակ

3

1

Դիզայնի և հագուստի մոդ.

22

2

4

Համ. գեղ. նախ և կիր.արվեստի

16

1

2

Գունանկարի և գծանկարի միասն.

18

Ուրախալի է նշել, որ բոլոր աշխատակիցները գնահատվել են բարձր միավորներով /տե՛ս վերը նշված ցուցիչները՝ 1 ցուցիչ  – 7 միավորից՝ 6-7; 2 ցուցիչ – 7 միավորից 6-7; 3 ցուցիչ – 5 միավորից՝ 4-5, ինչը փաստում է Ակադեմիայի արդյունավետ կադրային քաղաքականության մասին:

Դասախոսների մասնագիտական աճն ապահովելու համար մշակված է ընթացակարգ /տե՛ս «Դասախոսական կազմի մասնագիտական աճի մեխանիզմներ» նախագիծը/:

Կարծում ենք, որ վերջինս լիովին կնպաստի աշխատակիցների մասնագիտական առաջընթացին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.