HEN-GEAR ծրագրի շրջանակներում

Հետազատողների թիմի վերապատրաստում HEN-GEAR ծրագրի շրջանակներում:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան ներգրավված է ՏԵՄՊՈՒՍ նախագծի HEN-GEAR ծրագրում (www.hen-gear.net): Ծրագրի նպատակն է պահպանել բարձրագույն կրթության բարեփոխումների և արդիականացման գործընթացը, Արևելյան Հարևանության տարածքում՝ հասցեագրելով որակի գնահատումը և աջակցելով շրջանավարտների զբաղվածունակությանը Հայաստանում: Ծրագիրը կաջակցի հայաստանյան բուհերին՝ բացահայտելու այն գործիքներն ու մեթոդաբանությունները, որոնք կօգնեն բարելավել կրթական համակարգի արդյունավետությունը: Այն կիրականացվի տեղական մակարդակում՝ հայաստանյան շրջանավարտների տեղեկատվական բազայի ստեղծման միջոցով, որը հիմք ընդունելով իտալական AlmaLaurea մոդելը, հետապնդում է երկու հիմնական նպատակ.

 

 

  • Համալսարաններին և կառավարությանն ապահովել արդյունավետ գործիքով, որը թույլ կտա մշտադիտարկում իրականացնել հասարակության համար՝ բարձրագույն կրթության երկարատև ազդեցության նկատմամբ, և համապատասխանաբար բարելավել կրթական առաջարկը,
  • Աջակցել կրթական համակարգի ու գործարար հատվածի միջև կապերի ստեղծմանը և աշխատանքի տեղավորման համակարգի ձևավորմանը:

Ծրագրի շրջանակներում ԵԳՊԱ հետազոտողների թիմը մասնակցել է վերապատրաստման, որը տեղի է ունեցել ապրիլի 1-2 Բրագայում (Պորտուգալիա):

Այս վերապատրաստման նպատակն էր՝ փոխանցել գիտելիքներ՝ էլեկտրոնային հարթակում հավաքագրվող տվյալների վիճակագրական վերլուծության ընթացքում կիրառվող գործիքների և մեթոդաբանության մասին:

2014 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ԵԳՊԱ հետազոտողների թիմը պետք է հավաքագրի 2013/2014 ուսումնական տարվա շրջանավարտների տվյալները: Ապագա շրջանավարտներն արդեն հնարավորություն կունենան լրացնել իրենց անձնական էջերը և ստեղծել ինքնակենսագրականները (CV): Ըստ իրենց ցանկության, շրջանավարտները կարող են տեսանելի դարձնել ինքակենսագրականները գործատուներին:

Մյուս կողմից, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը (ՀԱԳ(Գ)Մ) մասնակցություն է ցուցաբերելու այս ծրագրի շրջանակներում՝ աջակցելով շրջանավարտ-գործատու կապի հաստատմանը HEN-GEAR հարթակում:

Իրական ուսանողների տվյալների հավաքագրումը նախատեսվում է իրականացնել մինչև 2014 թվականի մայիս-հունիս ամիսները: Այնուհետև, ԵԳՊԱ հետազոտողների թիմը պլանավորում է կատարել արդյունքների առաջին վերլուծությունը:

Leave a Reply