Ֆրանսիան հայի աչքերով

Այսօր, ապրիլի 2-ին, Երևանի Գեղարվեստի Պետականա Ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում «Ֆրանկոֆոնիայի օրեր» մեկամսյակի շրջանականերում բացվեց «Ֆրանսիան հայի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես։ Ցուցահանդեսին մասնակցում էին ԵԳՊԱ-ի գեղանկարի, գրաֆիկայի և քանդակի բաժնի ուսանողները։ Ցուցահանդեսը կազմակերպել էր ԵԳՊԱ-ի Միջազգային կապերի բաժնի ղեկավար՝ Մ․ Պատվականյանը, ով իր խոսքում կարևորեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խթանող և զարգացնող համատեղ մշակութային միջոցառումների իրականացումը։ Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԵԳՊԱ-ի ռեկտոր Ա․ Իսաբեկյանը։ Իր խոսքում նա արժևորեց հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացումն ու նմանատիպ միջոցառումների կազմակերպումները։

 

«Ֆրանսիան հայ երիտասարդ արվեստագետների աչքերով»

 La France vu par les artistes armeniens

ԵԳՊ ակադեմիան գրեթե ամեն տարի մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին նվիրված միջոցառումներին: Այս տարի մեր բուհը ցանկացավ մասնակցել վերոհիշյալ խորագիրը կրող ցուցահանդեսով: Հայ-Ֆրանսիական հարաբերությունները ունեն դարավոր պատմություն, ակտիվ են եղել թե քաղաքականության , թե դիվանագիտության, թե պետականության կերտման և թե մշակութային ոլորտներում: Անշուշտ գեղարվեստի ակադեմիային ավելի բնորոշ է մշակութային դաշտը` գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան:

Մեր բուհի յուրաքանչուր ուսանող իր գաղափարներում ունի Ֆրանսիային բնորոշ պատկերը` այն կլինի Էյֆելյան աշտարակի տեսքով, իր բազում սրճարաններով, աշխարհին հայտնի թանգարաններով` Լուվր, Օրսեյ, Ժորժ Պոմպիդուի արվեստի կենտրոն, այս ամենը բնականորեն արտահայտված են իրենց ստեղգործություններում: Ֆրանսիան արվեստագետի համար անսպառ արարման աղբյուր է: Երկիր, որ հարազատ է յուրաքանչյուրի համար, երկիր, որ լցնում է մարդկային հոգին ներշնչանքի էներգիայով, հարստացնում և ամրապնդում անհատի ստեղծագործական ոգին:

 

Ֆրանկոֆոնիայի այս օրերը թույլ են տալիս մեզ շփվելու, փոխանակելու, հասկանալու այն մտքերը, որի շուրջ ութսուն տասնյակի երկրներ համախբվել են, որի առաքելությունն է, նպաստել ֆրանսերեն լեզվի տարածմանը, նպաստել մշակութային երկկխոսությանը՝ խթանել խաղաղությանը, ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին, օժանդակել կրթության, ուսուցման, բարձրագույն կրթության եւ հետազոտության ծրագրերի կայացմանը, ինչպես նաև նպաստել երկրների համագործակցության զարգացմանը:

Մեր բուհը որդեգրել է այս քաղաքականությունը, որի ապացույցն է «Ֆրանսիան հայի աչքեով» ցուցահադեսի կազմակերպումը: Այն տեղի կունենա 2014 թվականի մարտի 31-ից ապրիլի 10-ը, ԵԳՊԱ-յի «Ալբեր և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում:

 

Միջազգային կապերի բաժնի վարիչ՝ Մ․ Պատվականյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.