Բարեգործական ցուցահանդես

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում այսօր բացվեց ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցահանդեսը կազմակերպել է ակադեմիայի ուսանողական խորհուրդը:

«Ցուցահանդեսի նպատակը Կարեն Մկրտչյանին օգնելն է, ցուցահանդեսից ստացված ամբողջ գումարը փոխանցվելու է Կարենի հաշվին: Նման ցուցահանդես իրականացնելու գաղափարը մեր ուսանողներինն է, իրենք եկել ու առաջարկել են, մենք էլ դիմել ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և նրանց աջակցությամբ կազմակերպել այս ցուցահանդեսը», ասաց ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը:

Վերջինիս ներկայացմամբ՝ սկզբում որոշել էին ցուցադրության դնել միայն ուսանողների գործերը, սակայն հետագայում որոշում կայացվեց դասախոսներինը նույնպես ցուցադրել:

 

 

«Արդեն հինգ նկար վաճառվել է, ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 27-ը։ Ներկայացված ամենաթանկ աշխատանքն արժե 150.000 հազար դրամ, և բոլոր նկարներն իրենց իրական գներից ավելի ցածր են վաճառքի դրված: Իսկ այսօր ամենաթանկ վաճառված կտավն արժեր 100.000 դրամ:

Գնորդներից էր նաև Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Leave a Reply