Tempus-VERITAS` մեկնարկային ժողով

ՏԵՄՊՈՒՍ-ի նոր VERITAS “Structural Development of the Third Cycle Based on Salzburg Principles” (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) դրամաշնորհային ծրագրի մեկնարկային ժողովը տեղի ունեցավ սույն թվականի հունվարի 13-14-ը:

Ծրագրի համակարգողն է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի հետբուհական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:

Ծրագրում ներգրավված են ինչպես Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ և կրթական կառույցներ, այնպես էլ եվրոպական առաջատար բուհեր և կրթական կազմակերպություններ:

Մեկնարկային ժողովին մասնակցեցին ծրագրում ներգրավված բոլոր գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները, ովքեր հակիրճ ներկայացրեցին իրենց կազմակերպությունները և ակնկալիքները ծրագրից, ինչպես նաև իրենց հնարավոր ներդրումները: Երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի կառավարման խնդիրները, ինչպես նաև մանրամասն ներկայացվեց ծրագրի մեթոդաբանությունը և հերթական գործողությունները:

 

 

VERITAS ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

  1. ԵՊԲՀ – համակարգող
  2. WUS – Ավստրիայի համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտե, Ավստրիա
  3. UHMF – Հայդելբերգի համալսարան, Գերմանիա
  4. KTH – Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ, Շվեդիա
  5. BSU – Բաֆ Սպայի համալսարան, Մեծ Բրիտանիա
  6. UdG – Ջիրոնայի համալսարան, Իսպանիա
  7. ԵԳՊԱ – Երևանի գեղարվեստի ակադեմիա, Հայաստան
  8. ԵՊՀ – Երևանի պետական համալսարան, Հայաստան
  9. ԵՊԼՀ – Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստան
  10. ԵՃՇՊՀ – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստան
  11. ՀՊՏՀ – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան
  12. ԳՊՀ – Գավառի պետական համալսարան, Հայաստան
  13. ՎՊՄԻ – Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան
  14. Հյուսիսային համալսարան, Հայաստան
  15. ԳԱԱ – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
  16. ՊԿԱ – Պետական կառավարման ակադեմիա, Հայաստան
  17. ՈԱԱԿ – Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, Հայաստան
  18. Կրթության որակ, Հայաստան
  19. ԲՈՀ – Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Հայաստան
  20. ՀՀ ԿԳՆ – Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ ՏԵՄՊՈՒՍ-ի նոր VERITAS ծրագիրը ԵՊԲՀ-ում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.