ԵԳՊԱ-ն Tempus GOVERN ծրագրի համակարգող

Սույն թվականի հունվարի 15-16-ը Հայաստանի Ազգային Պատկերասրահի դահլիճում տեղի ունեցավ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի (ԵԳՊԱ) ներկայացրած ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN՝ («Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով») ծրագրի մեկնարկը։

Այն հավանության էր արժանացել 2013 թվականի դեկտեմբերին: Վերջինս եռամյա ազգային ծրագիր է, որի համակարգողը ԵԳՊԱ-ն է և որում ներգրաված են ինչպես ՀՀ-ի բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ, կրթական կառույցներ և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը, այնպես էլ եվրոպական առաջատար բուհեր և կազմակերպություններ:

 

 

Երկօրյա հանդիպման ընթացքում ներկայացվեցին 22 գործընկեր հաստատությունների ներդրումները ծրագրին, քննարկվեցին ծրագրի մեթոդաբանությունը, առաջիկա գործողությունները, ինչպես նաև կառավարման խնդիրները։

 

 

Ծրագրի համակարգող`

1.    Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա (ԵԳՊԱ)

Ծրագրի մասնակիցները`

2.    Ինժեներական, ճարտարապետության, ինֆորմատիկայի, բնական գիտությունների և մաթեմատիկայի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հավատարմագրման կենտրոն (ASIIN), Գերմանիա

3.    Բաֆ Սպա Համալսարան (BSU), Միացյալ Թագավորություն
4.    Ավստրիայի համաշխարհային համալսարանական ծառայություն-Ավստրիական կոմիտե (WUS), Ավստրիա
5.    Ուսումնասիրությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոն (CESIE) , Իտալիա
6.    Լյուվենի համալսարանական քոլեջ (KHLeuven), Բելգիա
7.    Կոբլենց-Լանդաու Համալսարան (UKOLD), Գերմանիա
8.    Երևանի պետական լեզվաբանական համալսարան (ԵՊԼՀ)
9.    Հայստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)
10.  Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)
11.  Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ (ՎՊՄԻ)
12.  Հյուսիսային համալսարան (ՀՀ)
13.  Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան (ԵՃՇՊՀ)
14.  Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
15.  Գավառի պետական համալսարան (ԳՊՀ)
16.  Կրթության որակ (ԿՈ)
17.  Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ (ՈԱԱԿ)
18.  Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա (ՀՈՒԱԱ)
19.  ՀՀ Կրթության և գիտության նախարարություն (ՀՀ ԿԳՆ)
20.  ՀՀ Պետական պառավարման ակադեմիա (ՀՀ ՊԿԱ)
21.  Հայաստանի Ամերիկյան Համալսարան (ՀԱՀ)
22.  Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ)

 

Միջազգային փորձագետ` Հայնս-Ուլրիխ Շմիդտ (միջազգային փորձագետ), Գերմանիա

 

Հայաստանյան մամուլի արձագանքները՝

Հայաստանում բուհերի կառավարման համակարգը լուրջ թերություններ ունի. ԵԳԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյան։

Երևանի գեղարվեստի ակադեմիան այսօրվանից կհամակարգի «Տեմպուս»-ի «Կառավարման ծրագիրը»։

Կառավարում կրթական ծրագրի մեկնարկը տրված է. Գեղարվեստի ակադեմիան կհամակարգի եվրոպական մի շարք բուհեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.