Հերթական կոնֆերանսը

Դեկտեմբերի 2-ին՝ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում, TEMPUS նախագծի շրջանակներում, տեղի ունեցավ HEN-GEAR ծրագրի հերթական կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էին հայկական գործընկեր բուհերը, արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, իտալական AlmaLaurea միջհամալսարանական միավորումը, ինչպես նաև ներկայացուցիչներ Պորտուգալիայի և Իսպանիայի համալսարաններից: ԵԳՊԱ-ն ներկայացնում էին Մասնագիտական կողմնորոշման և տեղեկատվության կառավարման կենտրոնի աշխատողներ՝ Եկատերինա Կաշինան և Տիգրան Ստեփանյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց հայաստանյան աշխատաշուկայի ներկա իրավիճակը, ծրագրի արդյունավետ իրականացմանը միտված գործողությունները, հնարավոր ազդեցությունն աշխատաշուկայի և զբաղվածության ցուցանիշների վրա: Մասնակիցները հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկները, ակնկալիքներն ու սպասելիքները այս ծրագրից՝ քննարկելով առկա խնդիրները:

 

 

Կլոր սեղանի շուրջ քննարկվեցին մի շարք տեխնիկական և ծրագրային հարցեր և հստակեցվեցին հետագա անելիքները: Հարց ու պատասխանի ժամանակ ևս մեկ անգամ հաստատվեց, որ ծրագրի արդյունքում ստեղծվելու է եռալեզու պորտալ, որը նախատեսված է հայկական բուհերում վերլուծություն կատարելու՝ շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ: Էլեկտրոնային հարթակի լիարժեք շահագործումը նախատեսվում է 2015 թվականին:

Leave a Reply