«Beeline Scholarship»

ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline), Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են «Beeline Scholarship» ծրագրի մեկնարկի մասին

 

Առաջին անգամ ԱրմենՏել ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի ուսման վարձը: Տրամադրվող աջակցության գումարը չի կարող գերազանել 300.000 դրամը:

Կրթաթոշակը բաց է Հայաստանի պետական բուհերի բակալավրի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերում սովորող ուսանողների համար, ովքեր մասնագիտանում են հետևյալ ոլորտներից մեկում` սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում և ճշգրիտ ու բնական գիտություններ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 25-ը, 2013թ. ներկայացնել «Ի՞նչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկ`300-600 բառի սահմաններում: Ծրագիր- առաջարկը պետք է լինի հայերեն:

Առաջին փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցին ուսանողներն իրենց ծրագիր – առաջարկը պետք է ներկայացնեն տեսանյութի կամ պատկերացույցի միջոցով: Այս փուլն անցած մասնակիցները պետք է ներկայացնեն փաստաթուղթ համալսարանից, ըստ որի` իրենք սովորում են վճարովի համակարգում և չեն ստանում այլ կրթաթոշակ:

Հաղթողները կհայտարարվեն հունվարի վերջին:

Մրցույթի չափանիշներին ծանոթանալու, ծրագիր-առաջարկը ներբեռնելու և ծրագրին դիմելու համար կարող եք այցելել Բրիտանական խորհրդի կայքը` www.britishcouncil.am կամ ֆեյսբուքյան էջում տեղադրված հատուկ հավելվածը` www.facebook.com/britishcouncil.am

 

ԵԳՊԱ Միջազգային կապերի բաժին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.