«Բրոնզ և Ծավալ»

Նոյեմբերի 26-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց «Բրոնզ և ծավալ» խորագրով խորհրդավոր վերնագրերով՝ «Որտեղ է սկիզբը այն վերջի, որով ավարտվում է սկիզբը», «Իգական սեռի աթոռ», «Մարմին առած բանալին», «Պոլեոնտոլոգիական ակտ», «Երևանյան ժամանակակից թռչուն», «Ճշգրիտ շարժում» քանդակների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով մասնակիցներին մաղթեց իրենց ոլորտում հասնել մեծ հաջողությունների։ Այնուհետեև խոսեցին ցուցահանդեսի ղեկավար՝ Գարեգին Դավթյանը, ԵԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։ Վերջինս ողջունեց մասնակիցներին և ասաց , որ Բոյաջյան ցուցասրահի դռները միշտ բաց են երիտասարդ ստեղծագործողների առջև։

Քանդակի ամբիոնի պրոֆեսոր, քանդակագործ Գարեգին Դավթյանի ղեկավարությամբ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցադրությունն արդեն ավանդական բնույթ է կրում ։ Տարեցտարի ցուցահանդեսին ներկայացվում են ավելի շատ ուսանողների առավել շատ աշխատանքներ։ Ցուցահանդեսին ներկայացվել են ուսանողների տարբեր տարիների ստեղծած ավելի քան 30 բրոնզե քանդաները։ Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Ստելլա Գրիգորյանը, ով, «Ռոսինանտ և մոխրագույն» անվամբ գործի հեղինակն է, քանդակելիս ոգեշնչվել է Դոն Կիխոտ վեպից։ Իր քանդակով ցանկացել է ցույց տալ ազնվությունը, ասպետությունը, միամտությունը, ինչպես նաև անդրադարձել է մարդ-կենդանի-բնություն կապին։

 

 

Գ․ Դավթյանի կարծիքով ուսանողները քանդակել են այն, ինչ մտածում են, ինչով ապրում են, հատկապես այօրվա ոչ բարենպաստ պայմաններում, երբ տեսնում ես մաքուր, ազնիվ աշխատանքներ, ուրախանում և հասկանում ես, որ ամեն ինչ դեռ մեռած չէ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 3-ը։

 

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ

Լիանա Խաչատրյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.