Ցուցահանդես

Նոյեմբերի 15-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց Թբիլիսիի Ապոլոն Քութաթելաձեի անվան արվեստների պետական ակադեմիայի ուսանողների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն, ով հակիրճ խոսքով ներկաներին ներկայացրեց իրենց միասնական աշխատանքների, համագործակթյությունների մասին հարևան բուհի հետ։ Ա․Իսաբեկյանը բացման իր խոսքում փաստեց, որ նման ցուցահանդեսները գնալով ավելի են կատարելագործվում, որ ուսանողների համար շատ կարևոր է ցուցադրվելն ու ներկայանալը։ Միջոցառմանը ներկա էին բուհի ուսանողները, դասախոսական կազմն ու արվեստասեր մարդիկ, նաև՝ Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Թինատին Կլդիաշվիլին։ Նա նշեց, որ նման ուսանողական ցուցահանդեսները շարունակական են լինելու, ինչը կնպաստի ուսանողների ստեղծագործական կատարելագործմանը։

Ցուցահանդեսին ներկայացված են գեղանկար, գրաֆիկա, բատիկ, դեկորատիվ-կիրառական աշխատանքներ, ինչպես նաև՝ զարդարվեստի նմուշներ։ Ուսանող-մոդելավորողների ներկայացրած հավաքածուների թեմաները տարբեր էին, հետաքրքիր իրենց դետալներով, էլեմենտներով և գույների համադրությամբ։

 

 

Բոլոր աշխատանքները կոմպոզիցիոն առումով հավաք էին, ամբողջական։ Յուրաքանչյուր աշխատանք շատ ինքնատիպ է, յուրովի և արտահայտում է ուսանող-հեղինակի վարպետությունը։

 

Leave a Reply