Ցուցահանդես՝ «4-ից 1» խորագրով

Հոկտեմբերի 8-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ գեղանկարչուհի-կեռամիստ Անի Քանանյանի անհատական ցուցահանդեսը՝ «4-ից 1» խորագրով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին, ցուցահանդեսի ղեկավար Մարիա Բաբյանը, Էդիկ Վարդանյանը, ընկերներն ու հարազատները, ովքեր ողջունեցին և բարեմաղթանքները հղեցին երիտասարդ նկարչուհուն։ Գեղանկարչուհուն դրվատանքի և գնահատանքի խոսքեր ուղղեց նաև արվեստաբան Մարտին Միքայելյանը։ Անին իր շնորհակալական խոսքն ուղղեց իր դասախոսներին, հյուրերին և ցուցասրահի տնօրեն՝ Իրինա Իսաբեկյանին՝ հնարավորություն ընձեռնելու ցուցադրել իր աշխատանքերը։ Անի Քանանյանը 23 տարեկան է, ով սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ –կիրառական արվեստի բաժնի չորրոդ կուրսում։ «4-ից 1» խորագրով ցուցահանդեսի աշխատանքները երիտասարդ նկարչուհու ակադեմիայում չորս տարիների ընթացքում արված դեկորատիվ-կիրառական, գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներն են՝ նատյուրմորտ, դիմանկար, թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, որոնցում իր պոռթկուն, փոթորկուն միևնույն ժամանակ նրբին երանգների շնորհիվ Անին իր ներաշխարհը, զգացածն ու ապրածը ներկայացրել է այս աշխատանքերում։Անիի աշխատանքների հիմնական գույներն են՝ սևը, մոխրագույնը, կանաչը, սպիտակը, կապույտը։ Դրանք երազանքի գույներ չեն, այլ այն իրականության, որոնցում ապրում և ստեղծագործում է երըասարդ արվեստագետը, որտեղ տեսնում ենք ցանկություննոր, ապրումներ, էմոցիաներ․․․

Անի Քանանյան

Անին ծնվել է Վրաստանում, սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում՝ գեղանկարի բաժնում։ Այդ տարիներից սկսաց նկարչուհին մասնակցում է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային տարբեր ցուցահանդեսների՝ իր աշխատանքները ցուցադրելով Լիտվայում, Վրաստանում և այլ երկրներում։ Թիֆլիսում մասնակցել է «Հայոց գողգոթա» ցուցահանդեսին, ստացել եկրորդ մրցանակ, որից հետո դարձել է Վրաստանի նկարիչների միության անդամ։ 2013թ․ մասնակցել է Լիտվայի միջազգային սիմպոզիումում՝ «Լիտվան մեր աչքերով» խորագրով պլեներային ցուցահանդեսին։ Հայաստանում հանդես եկել անհատական ևս չորս ցուցահանդեսներով՝ Նարեկացի արվեստի միությունում և Art Bridge գրախանութ–սրճարանում, ինչպես նաև խմբակային՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հագուստի մոդելավորման ցուցադրությամբ, «Ջավախքի գույներ» ցուցահանդեսին, Հայաստանի նկարիչների միությունում, Գյումրիում և այլն։

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 14-ը։

 

Արվեստաբան՝ Լիանա Խաչատրյան

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.