«Լույս» նկարչական խմբի ցուցահանդեսը

Սեպտեմբերի 5 -ին տեղի ունեցավ Գյումրիում գործող «Լույս» նկարչական խմբի ցուցահանդեսը: Խմբի անդամները ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողներն էին: Խումբը համադրել էր նույն ակադեմիայի Կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնի առաջին կուրսի ուսանող՝ Գեղամ Ալեքսանյանը: Ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել են ինչպես գեղանկարչական այնպես էլ գրաֆիկական ստեղծագործություններ: Սա խմբի առաջին ցուցահանդեսն էր, որով նրանք ներկայացել էին հանրությանը: Բացման խոսքով հանդես եկավ ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի հումանիտար ամբիոնի վարիչ՝ Արաքս Մարգարյանը: «Այսօրվա ուսանողը ով ոտք է դնում գեղարվեստի ակադեմիա ,ունի որոշակի նպատակ ու խնդիր:Այս ուսանողն այսօր եկել ու արվեստի լեզվով է փորձելու երկխոսել հանդիսատեսի հետ», նշեց՝ Արաքս Մարգարյանը: Այնուհետև խմբի, նրա ստեղծման մտքի, կատարած աշխատանքի և հետագա գործունեության մասին հանդիսատեսին հայտնեց՝ Գեղամ Ալեքսանյանը: Ցուցահանդեսի մասնակիցներին իր հայրական օրհնությունն էր հղել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահայանը, իսկ Արամայիս սարկավագ Գրիգորյանն էլ փոխանցեց սրբազանի խոսքերն ու շնորհավորանքները: Ներկա էին նաև Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի ներկայացուցիչ և Հայ կամավորների միյության ներկայացուցիչներից:

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.