«Ջրանկար բացիկներ ճանապարհէն»

Հուլիսի 9-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում անցկացվեց հանրային առողջապահության աշխարհահռչակ դոկտոր, պրոֆեսոր Հարություն Արմենյանի «Ջրանկար բացիկներ ճանապարհէն» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ ԵԳՊԱ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Նա նշեց, որ իր ձևով առանձնահատուկ այս ցուցահանդեսն առաջին անգամ է անցկացվում ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում: Ցուցադրված աշխատանքներն անկեղծ ու անմիջական տպավորությունների մասին են խոսում:

 

 

– Կատարողական վարպետության միջոցով Հարություն Արմենյանը կարողանում է արտահայտել ամենանուրբ զգացումներն ամենանուրբ գունային լուծումներով: Նման ոճով ցուցահանդես Հայաստանում առաջին անգամ է անցկացվում, – ասաց Արամ Իսաբեկյանը:

Բացման խոսքով հանդես եկավ նաև հեղինակը: Նա նշեց, որ սա իր առաջին ցուցահանդեսն է Հայաստանում: Երկու ցուցահանդես էլ նա ունեցել է ԱՄՆ-ում և Բեյրութում: Ցուցահանդեսը հիմնված է բացիկ-նկարների վրա, որոնք հեղինակն արել է ճանապարհորդությունների ընթացքում: Հարություն Արմենյանի խոսքով` ինքն արդեն ստեղծագործում է 30-35 տարի, բայց նախկինում երբեք չի ցուցադրել իր աշխատանքները: Ծանոթների և ընկերների քաջալերմամբ այս տարի որոշեց դրանք ներկայացնել հանրությանը:

 

[flagallery gid=31]

 

– Իմ ներշնչանքի աղբյուրը բնությունն է, շրջակա միջավայրը: Ինձ համար նկարչությունը տագնապի արտահայտություն չէ, այլ հանդարտեցնող աշխատանք, որն ինձանից վանում է ճնշումները: Եթե նկարում եմ, նշանակում է հանդարտ եմ, – ասաց Հարություն Արմենյանը:

Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.