Աշխատաժողով

«Որակի ապահովման մեխանիզմները և դրանց արդյունավետությունը» թեմայով աշխատաժողով

 

2013 թվականի հունիսի 5-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ «Որակի ապահովման մեխանիզմները և դրանց արդյունավետությունը» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցում էին ակադեմիայի դասախոսներ, ուսանողներ, վարչական աշխատողներ:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Որակի ապահովման կենտրոնի և ոա փորձագետների կողմից մշակված և ներդրված որակի ապահովման մեխանիզմներն ու գործիքները, ներկայացվեցին հարցաշարի մշակման սկզբունքները:

Աշխատաժողովում զեկույցներով հանդես եկան ԵԳՊԱ Դիզայնի և հագուստի մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Նունե Աղբալյանը և Համակարգչային գեղարվեստական նախագծման ամբիոնի ավագ դասախոս,  ՈԱ կենտրոնի տնօրեն Նունե Մինասյանը:

 

 

Leave a Reply