Ցուցադրում են երիտասարդ մոդելավորողները

Հունիսի 11-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ ակադեմիայի մոդելավորման բաժնի երրորդ կուրսի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ցուցահանդեսին ներկայացված էին լավագույն էսքիզներն ու պատրաստի հագուստները, որոնք ուսանողներն ստեղծել էին ուսանողական 3 տարիների ընթացքում:

Ինչպես նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ Լիլիթ Ավետյանը, ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել ուսանողների աշխատանքները, դրանց որակը ինչպես դասախոսական կազմին, այնպես էլ ցուցահանդեսին հրավիրված ապագա պոտենցյալ պատվիրատուներին՝ ցույց տալով երիտասարդ մոդելավորողների մտածելակերպն ու մտքի թռիչքը:

 

 

ԵԳՊԱ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, շնորհավորելով ներկաներին ցուցահանդեսի բացման առիթով, նշեց, որ ուսանողների մասնակցությամբ ցանկացած ցուցահանդես ողջունելի է: Նրա խոսքով՝ ակադեմիայի ուսանողներն իսկապես շնորհալի են: Այդ են վկայում ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները:

 

 

Մոդելավորման բաժնի պրոֆեսոր Նունե Աղբալյանն էլ նշեց, որ ամեն ինչ սկսվում է գաղափարից, եթե կա իդեա, այն անպայման կզարգացնի նաև ստեղծագործ ձեռքը անգամ ռեսուրսների սակավության պայմաններում:

 

ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.