ԵԳՊԱ-ն մասնակցել է «Новое будущее” ցուցահանդեսին

2013թ-ի մայիսի 5-ին “Նոր Սերունդ” հայկական երիտասարդական նախաձեռնությունը  Սանկտ Պետերբուրգում սեփական նախաձեռնությամբ կազմակերպել էր “Новое будущее” խորագիրը կրող կրթության ու կարիերայի ցուցահանդես, որին ներկայացվել էին Հայաստանի ամենահայտնի բուհերն ու նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն: Ի թիվս հայկական այլ բուհերի, ներկայացված է եղել նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Ցուցահանդեսին ԵԳՊԱ-ն ներկայացրել է ակադեմիայի Կերպարվեստի ֆակուլտետի գաֆիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Նահապետյանը:

 

 

Նախաձեռնության կազմակերպիչների նպատակն էր՝ ցուցահանդեսի հյուրերին ներկայացնել հայկական բուհերի գործունեության հիմնական ուղղությունները: Ցուցահանդեսի արդյունքները ցույց տվեցին, որ հանրապետության սահմաններից դուրս Հայաստանում կրթություն ստանալու վերաբերյալ տեղեկատվությունը շատ քիչ է: Բայց, չնայած դրա, Երևանում որակյալ և մատչելի  կրթություն ստանալու մեծ ցանկություն հայտնեցին ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական ծագում ունեցողները:

Շնորհակալություն “Նոր սերունդ” հայկական երիտասարդական նախաձեռնությանը ցուցահանդեսում ԵԳՊԱ-ն որպես ներկայացուցչական բուհ ընդգրկելու համար:

 

ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply