«Իմ բնօրրանը»

Հայրենի գյուղի կամ քաղաքի ճանաչումն ու ցուցադրումը տվյալ դաշտից դուրս արվեստագետների մոտ առաջացնում է այն դուրս հանելու և ներկայացնելու ցանկություն: 2013թ-ի մայիսի 15-ին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Քնարիկ Չարխիֆալաքյանի «Իմ բնօրրանը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Քնարիկի հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ ցուցահանդես կազմակերպելու հիմնական նպատակը քաղաքում այս դեպքում Գյումրիում իր իր ծննդավայրի պատկերը ստեղծելն է, ներկայացնելը ու գյուղացի մարդու պարզությունը և կերպարը ի ցույց դնելը: Նկարների գերակշռող մասը արված էին ջրաներկով մնացած մասը օֆորտներ էին: Շատ նկարներում չէր բացակայում Ազատան գյուղի բնակչի կերպարը, նրա առօրյան,հոգսերը,իսկ մնացած նկարներում տեղ էր գտել միջավայրը,շրջապատը, ու բնությունը, մասնավորապես՝ Արագած լեռը, որը հիանալի է երևում Ազատան գյուղից: Քնարիկը նկարներում կյանք է տվել այն ամենին, ինչը շրջապատում է իրեն և վերջիններս ոգեշնչել են նրան ստեղծել այս կտավները:Բացման ժամանակ իրենց շնորհավորական խոսքը ասացին նրան դասավանդած նկարիչները` նշելով, որ Քնարիկի այս անհատական ցուցահանդեսը վերջինն է այստեղ սովորելու տարիներին, բայց ոչ վերջինը նրա ապագա ստեղծագործական կյանքում:

 

 

ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին 3-րդ կուրսի ուսանող՝ Բելլա Ասլանյան

 

Leave a Reply