«Real Art»` երկրորդ փուլ

ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության ամբիոնը, Արաքս Մարգարյանի գլխավորությամբ, համադրողական փորձառության շրջանակներում իրագործում է «Real Art» նախագիծը, որի նպատակն է համախմբել ակադեմիայի տարբեր տարիների լավագույն շրջանավարտներին, նրանց աշխատանքները ցուցադրել, վերլուծել, աշխատանք տանել ստեղծագործական ներուժի բացահայտման ու ճիշտ կիրառման ուղղությամբ: Այս ամենը նպաստելու է ավանդական գեղանկարչության ավանդույթների ամրապնդմանը, արվեստագետ-արվեստասեր երկխոսության ծավալմանը:

Ապրիլի 29-ին կայացավ «Real Art» նախագծի 2-րդ ցուցահանդեսը` նվիրված Մեծ եղեռնի 98-ամյա տարելիցին: Ներկայացված էին 10 մասնակիցների աշխատանքներ: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայանում է իր նախընտրած ժանրով ու տեխնիկայով, Անի Ռաշոյանը իր «Անցյալի ստվերները» դեկորատիվ շարքով վերիմաստավորում է ազգի պատմական ուղին, Ժակլին Սարգսյանը «Եղեռն» ու «Տիրամայր» աշխատանքներում գույնի ու սիմվոլիկ պատկերների միջոցով ներկայացնում է անցյալը և որպես ապագայի պատգամ` առաջ է քաշում սիրո թեման, որը միավորելու ու փրկելու է ազգը, Դավիթ Ավետիսյանը «Ռեքվիեմ» կտավով երաժշտությունը դիտում է իբրև շարժիչ ուժ, որը կապում է սերունդների հիշողությունը: Ավետիսյան Անիի «Կորուսյալ մանկությունը» դիմանկարների շարքը ներկայացնում է նոր կյանք մտնող անհատին, որը հանգամանքների բերումով դառնում է ցանկացած աղետի առաջին թիրախը: Համբարյան Արփինեի «Գյումրի» բնապատկերների շարքը տվյալ ենթատեքստում համահունչ է «Հայրենիքի» գաղափարի հետ, Վազգեն Գևորգյանի «Գյումրեցիներ» դիմանկարները փորձ է վերագտնելու արմատներն ու նախնիների արժանապատիվ դիմագիծը, Աշոտ ու Մամիկոն Միքայելյանների դեկորատիվ-կիրառական տեխնիկայով կատարված «Ուրվական», «Ցեղին սիրտը», «Նունիկը» ազգային ճակատագրի վերիմաստավորումն է`առանձին մարդկային ճակատագրերի միջոցով, Արտյոմ Սարգսյանի «Նարեկը» անցյալի ու ներկայի դեգերումներն են` արտահայտված գունային լուծումներով, Արտակ Փիլոսյանի «Ինքնությունը» ստեղծագործությունը երիտասարդ սերնդի պատգամն է` հոգևոր արժեքները ժողովելու, վերագտնելու….

 

 

ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության ամբիոն

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.