Լքվածները

2013 թ. մայիսի 2-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվեց գրաֆիկայի բաժնի 3 կուրսի ուսանող Ռազմիկ Փանոսյանի “Լքվածները” խորագրով անհատական ցուցահանդեսը:

Որպես ցուցահանդեսի գլխավոր լեյթ-մոտիվ ընտրված թեման միտվում է բացահայտելու մարդ-անհատի և նրան շրջապատող իրերի միջև առկա մենության զգացումը. Մենություն, որի պատճառը մի կողմից հասարակական-սոցիալական անտարբերությունն է, որը գերիշխող և վճռական դեր է խաղում հանրային հարաբերությունների ձևավորման գործում, մյուս կողմից նմանատիպ անտարբերությունը թվացյալ “քվազի” անշունչ առարկաների նկատմամբ:

Մարդկային լքվածությունը տվյալ պարագայում արտահայտված է ծերության սիմվոլիկայով, առարկաների լքվածություն`կոռոզիայի, ժանգոտվածության, դեֆորմացիայի:

Ցուցահանդեսի յուրօրինակությունը կայանում է “մարդ” և  “իր” երևույթների միջև նմանատիպ զուգահեռների կիրառումն ու յուրօրինակ մակնաբանումը:

 

 

 

Ռազմիկ Փանոսյան

 

 

 

Leave a Reply