«7 ժամ դրախտում»

Արտակ Պետրոսյանի անհատական ցուցահանդես

Անգլուխ, իրենց ես-ը կորցրած, թեթև, թռչող կերպարներ, որոնք 2012-2013 թվականների ընթացքում արդեն երկրորդ անգամ են ներկայացվում երիտասարդ քանդակագործ Արտակ Պետրոսյանի կողմից:

20.02.2013 թվականին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ քանդակի բաժնի մագիստրոսի առաջին կուրսի ուսանող Արտակ Պետրոսյանի ցուցանհանդեսը:

Ներկա գտնվող դասախոսները և ուսանողները դրական արտահայտվեցին նրա կատարած աշխատանքների վերաբերյալ: Ի տարբերություն նախորդ ցուցահանդեսի` (12.11.12) այս անգամ քանդակագործն օգտագործել էր բազմատեսակ նյութեր (գիպս, փայտ, կավ, բրոնզի փոշի) , որոնցով էլ հասել էր ավելի մեծ արտահայտչականության: Նրա գործերում գերակայողը փիլիսոփայական միտքն էր, ինչը ստիպում էր դիտողին մտածել, հետո հասկանալ արվեստի նախնական մտահղացումը: Քանդակագործը այս անգամ ևս քանդակների կողքին ներկայացրել էր գրաֆիկական աշխատանքներ:

Գործերի մեծ մասում հեղինակն ինքն իրեն էր պատկերել հերոսի կերպարում: Աշխատանքները արված էին հիմնականում կենցաղային ժանրում: Նկատվում էր ազդեցություն արտասահմանյան գեղանկարչությունից, կային նմանություններ Շագալի և Դալիի գործերի հետ: Այս անգամ նա անդրադարձել էր սիրո թեմային, ինչը դարձել էր որոշ գրաֆիկական աշխատանքների հիմնական թեման:

 

 

Կարելի է ասել, որ Արտակ Պետրոսյանը փիլիսոփայական միտքը համադրելով անդեմ կերպարների, թռչող և ձգված հերոսների հետ ստեղծել է իր ուրույն ձեռագիրը, որով առանձնանում է շատ հեղինակներից:

 

ԵԳՊԱ ԳՄ «Կերպարվեստի պատմություն և տեսություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի` Սեդա Դոյդոյան

 

[facebook]

 

Leave a Reply