“Ճեպանկար” խորագրով ցուցահանդես

Մարի 11-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում տեղի ունեցավ ակադեմիայի Գրաֆիկայի բաժնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողների կազմակերպած “Ճեպանկար” խորագրով ցուցահանդեսի բացումը:

Բացման խոսքով հանդես եկավ ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ռեկտորը նշեց, որ շատ ուրախ է ցուցահանդեսի մտահղացման և իրականացման համար, այս և նման ցուցահանդեսները վկայում են, որ ցուցասրահ իսկակապես իր նպատակին է ծառայում: Արամ Իսաբեկյանի խոսքով՝ այս ցուցահանդեսն առանձնանում է մյուսներից, ինչը ողջունելի է, ապա կոչ արեց, որ ցուցահանդեսներ կազմակերպելիս՝ ավելի մեծ թվով ուսանողներ իրենց ակտիվությունը ցուցաբերեն:

– Այստեղ չեմ կարող չմեջբերել Էդուարդ Իսաբեկյանի խոսքերը՝ “Եթե մարդն ուզում է նկարիչ դառնալ, պետք է ամբողջ օրը ճեպանկար անի“, – եզրափակելով ողջունի խոսքը՝ ասաց Արամ Իսաբեկյանը:

 

 

Ցուցահանդեսի ընթացքում մեկ րոպե լռությամբ մասնակիցներն ու հյուրերը հարգեցին մեծ նկարիչ Հակոբ Հակոբյանի հիշատակը: Ինչպես նշեց Արամ Իսաբեկյանը, նկարիչը մշտապես ներկա է գտնվել ցուցասրահում կազմակերպվող ցուցահանդեսներին և տվել իր գնահատականը:

Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը: Նա նշեց, որ այս ցուցահանդեսն իսկապես անակնկալ էր, նման բան դեռ չէր եղել:

– Թող սա ոգևորի նաև մյուս ուսանողներին՝ ստեղծելու ոչ միայն ճեպանկարի, այլև գծանկարի, դիմանկարի ցուցահանադեսներ: Ուսանողների այս գործերը թող լավ լավ օրինակ ծառայեն նաև ցածր կուրսերի ուսանողների համար:

Գրաֆիկայի բաժնի դասախոս Աննա Ավետիսյանը, որի մտահղացմամբ է իրականություն դարձել ցուցահանդեսը, նշեց, որ միշտ կոչ եմ անում իր ուսանողներին մեծ ուշադրություն դարձնել ճեպանկարներին, ուսանողներն էլ մեծ սիրով են աշխատում դրանց վրա թե՛ դասաժամին, թե՛ դասից դուրս, ինչի արդյունքում էլ կուտակվել է ճեպանկարների մեծ քանակ, որոնցից էլ առանձնացվել են ամենալավերը և ներկայացվել ցուցահանդեսին:

 

ԵԳՊԱ-ի լրսգրող՝ Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.