Jul 11, 2011
Դիզայնի ամբիոնը ակադեմիայում ստեղծվել է 1964 թվականին: Ավելի ուշ դրան միացվեց նաև հագուստի մոդելավորման բաժինը: Ներկայումս ամբիոնը բակալավրի (4 տարի տևողությամբ) և մագիստրոսի (2 տարի տևողությամբ) կրթական ծրագրերով (կրեդիտային համակարգով) բարձր որակավորման մասնագետներ է պատրաստում «դիզայն» մասնագիտության գծով արտադրության, արտաքին միջավայրի ձևավորման (էքստերիեր, ինտերիեր), գովազդի և այլ ոլորտների դիզայներական, ստեղծագործական-նախագծային ինչպես նաև` հետազոտական աշխատանքների համար: Ուսուցման ձևը` առկա: Ամբիոնում ընդգրկված են հետևյալ առարկաները` կոմպոզիցիա, էրգոնոմիկա, արխիտեկտոնիկա, բիոնիկա, գծագրական երկրաչափություն, էքստերիեր-ինտերիեր, հեռանկարչություն և այլն: Հիմնական պարտադիր մասնագիտական կրթական ծրագրից բացի ուսանողները հնարավորություն ունեն նաև որոշ դասընթացներ անցնել ընտրությամբ:
Մագիստրական կրթական ծրագրերում հատուկ կարևորություն է տրվում ուսանողների հետազոտական ունակությունների զարգացմանը: Ամբիոնն ունի համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիաներ, համակարգչային լսարաններ: Տեսական ուսուցումը զուգակցվում է պրակտիկաներով: Այս բաժնի լավագույն շրջանավարտները կարող են շարունակել ուսումը ասպիրանտուրայում:
Դիզայնի ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության տվյալ ոլորտի լավագույն մասնագետները`
Գագիկ Գևորգյան- ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ,
Ստեփան Գյուլխասյան-պրոֆեսոր
Արմեն Բուբուշյան-պրոֆեսոր
Կարեն Աղամյան- պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ
Ստեփան Մուղնեցյան-դոցենտ
Նունե Աղբալյան-պրոֆեսոր
Գայանե Սարիբեկյան-պրոֆեսոր
Արթուր Թարմինյան-պրոֆեսոր
Արմեն Կանայան-դոցենտ
Հասմիկ Մնացականյան-դոցենտ
Բուբուշյան Ռուբեն-արվեստագիտության թեկնածու
Նինա Գաբրիելյան-ասիստենտ
Ռուզաննա Հարոյան- ասիստենտ
Օվսաննա Նազարյան-ասիստենտ
Արևհատ Մնացականյան-ասիստենտ
Գևորգ Վարդանյան-ասիստենտ
Կարապետ Շեխյան-ասիստենտ
Ամբիոնը համալրված է նաև երիտասարդ դասախոսական կադրերով` Մալխասյան Հայկ, Արսենյան Հայկազ, Փարվանյան Դավիթ, Ավետյան Լիլիթ, Հակոբյան Արուսյակ և այլն:





















