Դասախոսություններ Բոլոնիայում

Մարտ ամսին ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի տնօրեն Նազենի Ղարիբյանը Բոլոնիայի համալսարանի Մշակույթների եւ քաղաքակրթությունների պատմության ֆակուլտետի հրավերով դասախոսությունների շարքով հանդես եկավ հայագիտական եւ եթովպագիտական բաժնի ուսանողների համար։ Դասախոսությունների թեման էր «Հայաստանը հինգերորդ դարասկզբին. քրիստոնեական ինքնության որոնումներում», որ վերաբերում էր ընդհանուր առմամբ … Continued

Զեկույց-քննարկումներ

ԵԳՊԱ հետազոտական կենտրոնը եւ Գիտական մասը կազմակերպում են ԵԳՊԱ ասպիրանտական ուսանողների զեկույց-քննարկումներ՝ իրենց հետազոտական թեմաների շուրջ,  իրենց գիտական ղեկավարների, դասախոսների եւ ուսանողների մասնակցությամբ: Առաջին զեկույցը կվարի ԱՆԻ ԱՃԱՌՅԱՆԸ` «Երեւանի թանգարանների ինտերիեր դիզայնը» թեմայով, որ կկայանա հինգշաբթի, փետրվարի 18-ին, ժամը 2.30, Գրադարանի ընթերցասրահում: Մուտքը ազատ է:  

Միջազգային գիտաժողովների հայտ

Սիրելի գործընկերներ, այս տարի Բելգրադում, օգոստոսի 22-27, կկայանա բյուզանդագիտության միջազգային 23-րդ գիտաժողովը, որ գումարվում է 4 տարին մեկ անգամ: Մասնակցել ցանկացողներին, մանրամասն տեղեկությունների համար խնդրում եմ այցելել գիտաժողովի կազմկոմիտեի կայքը  byz2016.rs : Լրացուցիչ հարցերի եւ կազմակերպչական խնդիրների համար՝ դիմել ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի … Continued

Տարեկան գիտական նստաշրջան

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հերթական տարեկան գիտական նստաշրջանը, որ տեղի կունենա սույն թվականի ապրիլի 25-29-ը: Զեկուցումների թեման ազատ է: Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2016թ. փետրվարի 29-ը ԵՊՀ ՈՒԳԸ կայքի Հայտարարություններ բաժնում լրացնել առցանց հայտաձեւը. www.sss.ysu.am/conf, իսկ գիտական … Continued