«Մարդ Աստծո» ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը
Երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ այստեղ բացված «Մարդ Աստծո» մրցութային ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը՝ «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության նախաձեռնությամբ։ Մրցույթը անց էր կացվում երեք անվանակարգերում՝ գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության։ Մրցանակային երեք տեղերից բացի նաև խրախուսական մրցանակ էր սահմանված. բոլորը՝ գումարային արտահայտությամբ։ Ներկայացված էին 45 ուսանողի 59 աշխատանք (գեղանկարչության բաժնից՝ 19 ուսանողի 23 աշխատանք, գրաֆիկայից՝ 9 ուսանողի 10 աշխատանք, քանդակագործության բաժնից՝ 17 ուսանողի 26 աշխատանք), որոնցից 12 գործեր արժանացան մրցանակների…
Read MoreԵրիտասարդական մրցույթ՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «#ԱպրելուԱրվեստը» թվային ստեղծագործությունների մրցույթ՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանին: Մրցույթի նպատակն է երիտասարդների ուշադրությունը հրավիրել գիտական թեմաների վրա և բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը։ Մրցույթին կարող են մասնակցել 16-25 տարեկան ստեղծագործ երիտասարդներ…
Read More«Aurore Digitali» ֆոտոմրցույթ
Սոցիալական ցանցերը և թվային տեխնոլոգիաները մեր կյանքում ծառայում են որպես գործիք՝ կապեր ստեղծելու և մեր մասին արտաքին աշխարհին պատմելու համար, թե՞ կարող են դառնալ նաև հիասթափության և կախվածության աղբյուր, խեղաթյուրել իրականության ընկալումը…
Read More«Մարդ Աստծո» մրցութային ցուցահանդեսում
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի երեկվա ցուցահանդեսը, խորագրված «Մարդ Աստծո», մրցութային է՝ մասնակցությամբ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի երեք կրթական ծրագրերի ուսանողների՝ գեղանկարչության, քանդակագործության և գրաֆիկայի։ Նախաձեռնությունը «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությանն է, որի 30 ամյակը նշվելու է հունիսի 29-ին։ Ցուցահանդեսը յուրատեսակ նշանավորումն է կազմակերպության հիմնադրի՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի մշակութային նախասիրությունների և այս ոլորտում նրա բարեգործական ներդրումների և, իհարկե, տուրք է հիշատակի։ Յուրաքանչյուր բաժնին բացի մրցանակային երեք տեղերից նախատեսված է խրախուսական մրցանակ․ բոլորը՝ գումարային արտահայտությամբ…
Read MoreՀանդիպումներ Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում և ՀԳՊԱ-ում
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում տեղի ունեցան փորձի փոխանակման հանդիպումներ Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում և ՀԳՊԱ-ում…
Read More«Մարդ Աստծո» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցանակաբաշխություն
«Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության գործունեության 30-ամյակի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը անց են կացնում «Մարդ Աստծո» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցանակաբաշխություն ՀԳՊԱ-ի Կերպարվեստի ֆակուլտետի «Գեղանկարչություն», «Գրաֆիկա» և «Քանդակագործություն» կրթական ծրագրերի ուսանողների համար։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով՝ հունիսի 21-26-ը և հունիսի 27-ին…
Read MoreՀայտարարություն
«Artistica Mente» իտալական մշակութային ասոցիացիան սույն թվականի հուլիսի 5-ից 13-ը նախատեսում է անցկացնել «Գեղարվեստական միտք. երիտասարդ կին արվեստագետները համեմատության մեջ» («The Artistic Mind – Young Female Artists in Comparison») 9-րդ ցուցադրությունը…
Read More«Վերջակետը» նորի շարունակություն
Կամո Ալոյանի ցուցահանդեսային «Վերջակետ» խորագիրը բնութագրական բովանդակություն ունի. այն ստեղծագործական որոշակի փուլի, այն է` ուսանողական շրջանի ավարտի և նոր ճանապարհի սկզբի նշանակությամբ է։ Թե ստեղծագործական ինչպիսի փոփոխություններ կկրի նրա արվեստը, քանդակագործի գեղարվեստական մտածողության, հայացքի խնդիր է։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործություն կրթական ծրագրի մագիստրատուրայի շրջանավարտի անհատական ցուցահանդեսը, բացված «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, տպավորությունների տարատեսակ ալիքներ է առաջացնում իր բազմազանությամբ՝ նախ ժամանակի խորը անցումներով…
Read MoreՀայտարարություն
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության 01.06.2023 թ. թիվ 27/15.2/13738-2023 գրության, հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները…
Read MoreՀայտարարություն
Սիրելի ուսանողներ և դասախոսներ, ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 9-ին, ժամը 12։00-ին ՀԳՊԱ-ում դասախոսություններով հանդես են գալու Կաստելոյի Արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցի 2 դասախոս, թեման՝ «Ժամանակակից արվեստ և լուսանկարչություն»…
Read More