Ընդունվում են բուհից բուհ և ներբուհական տեղափոխությունների դիմումները
Բուհից բուհ և ներբուհական տեղափոխությունների, ուսանողական իրավունքների վերականգնման համար դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի15-ը ներառյալ…
Read MoreՀայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2023-ի ընդունելության մրցույթի արդյունքում վճարովի համակարգ ընդունված դիմորդները հրամանագրվելու համար պետք է մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը վճարեն 1-ին կիսամյակի վարձն ամբողջությամբ կամ ուսման վարձի մեկ կիսամյակի մեկ քառորդ մասը…
Read MoreԴիպլոմների հանձնման պաշտոնական արարողություն ՀԳՊԱ-ում
2022/2023 ուսումնական տարվա ՀԳՊԱ-ի Կերպարվեստի և Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետների շրջանավարտների հիշողության մեջ երկար կմնան հունիսի 15-ը և 18-ը՝ բուհական ուսումնառության շրջանի ավարտը և դիպլոմավորված մասնագետի կոչումին արժանանալը։ Սա մի ներքին վիճակ է, երբ տարբեր զգացումներ խառնվում, հաջորդում են միմյանց՝ ուրախության, ինչ-որ առումով տխրության ու կարոտի, կա նաև շփոթմունք՝ կյանքի նոր, անծանոթ ընթացքի…
Read MoreՀայտարարություն
Էրազմուս ուսանողական ցանցը, որը հանդիսանում է Եվրոպայի և Ասիայի 44 երկրներում ուսանողական շարժունությանն աջակցող ամենամեծ ուսանողական կազմակերպությունը, մեկնարկել է նոր հետազոտական նախագիծ՝ ESNsurvey։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել շարժունության ծրագրերի իրականացումը և միջազգային ուսանողների ունեցած փորձը արտերկրում, ինչպես նաև բացահայտել միջազգային շարժունությանը դեռևս չմասնակցած ուսանողների ընկալումները շարժունության վերաբերյալ…
Read MoreՀԳՊԱ-ում անցկացվեցին ընդունելության քննությունները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հուլիսի 3-7-ը հաջողությամբ անցան բակալավրիատի 2023 թվականի ընդունելության քննությունները ինը կրթական ծրագրերի ուղղություններով…
Read MoreՀայ-իրանական ցուցահանդես. «Կամուրջ Արաքսի վրա»
Հայաստանի Հանրապետության համար միջազգային քաղաքական ներկա իրավիճակի առաջնահերթություններից է դիվանագիտական կայուն հարաբերություններ ունենալ, պետականանպաստ կապեր հաստատել մեր հանդեպ բարեկամաբար տրամադրված երկրների հետ։ Հայ-իրանական հարաբերությունները վաղեմի սկիզբ ունեն՝ ձևավորված հնագույն ժամանակներից, շարունակվող մինչև այսօր։ Այդ հարաբերությունների դրսևորման լավագույն միջոցներից մեկն արվեստի լեզուն է…
Read MoreԴիմում-հայտը սահմանված ժամկետում չլրացրած ՀԳՊԱ-ի դիմորդներին
2023 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտագրվելու հնարավորություն ունեն նաև ներբուհական քննություններ հանձնող դիմորդները՝ պայմանով, որ նրանց մրցույթի արդյունքները կամփոփվեն լրացուցիչ փուլում…
Read MoreՇնորհավորական ուղերձ պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանին
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի անդամ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի 75-ամյակի կապակցությամբ ՀԳՊԱ-ի ռեկտորի պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը շնորհավորական ուղերձ է հղել հոբելյարին…
Read More«Մարդ Աստծո» ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը
Երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ այստեղ բացված «Մարդ Աստծո» մրցութային ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը՝ «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության նախաձեռնությամբ։ Մրցույթը անց էր կացվում երեք անվանակարգերում՝ գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության։ Մրցանակային երեք տեղերից բացի նաև խրախուսական մրցանակ էր սահմանված. բոլորը՝ գումարային արտահայտությամբ։ Ներկայացված էին 45 ուսանողի 59 աշխատանք (գեղանկարչության բաժնից՝ 19 ուսանողի 23 աշխատանք, գրաֆիկայից՝ 9 ուսանողի 10 աշխատանք, քանդակագործության բաժնից՝ 17 ուսանողի 26 աշխատանք), որոնցից 12 գործեր արժանացան մրցանակների…
Read MoreԵրիտասարդական մրցույթ՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «#ԱպրելուԱրվեստը» թվային ստեղծագործությունների մրցույթ՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանին: Մրցույթի նպատակն է երիտասարդների ուշադրությունը հրավիրել գիտական թեմաների վրա և բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը։ Մրցույթին կարող են մասնակցել 16-25 տարեկան ստեղծագործ երիտասարդներ…
Read More