Գրաֆիկական արվեստի նուրբ շերտերում

Տպավորիչ ցուցահանդես է ներկայացնում Մերի Եփրեմյանը Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում այս օրերին: Գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի է Մերին, նաեւ նկարչություն է դասավանդում: Նախնական կրթությունը՝ գեղարվեստի ուսումնարանում, եղել է գեղանկարչությունը: Ստեղծագործական ներուժը ավելի խորությամբ դրսեւորվում է գրաֆիկայի … Continued

Այցելություն Հաղպատ և Սանահին

Մարտի 24-ին ՀԳՊԱ գրաֆիկայի ամբիոնի դասախոսական կազմը և ուսանողները այցելեցին Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ։ Արշավին մասնակցում էին մոտ 50 ուսանողներ։ Ոգեշնչվելով Լոռվա չքնաղ բնությունից, նրանք գրաֆիկական հետաքրքիր լուծումներով պատկերեցին վանական համալիրը և շրջակա տեսարանները։

Ճապոնական սումիե գեղանկարչության վարպետության դաս գեղարվեստի ակադեմիայում

Հայ – ճապոնական մշակութային կապերի լավ ավանդույթ է ձեւավորվում Հայաստանի գեղարվեստի պատակադեմիայում: Երկու տարի արդեն բնության զարթոնքը՝  գարնան սկիզբը ակադեմիան նշում է ճապոնական մշակույթի շատ հաճելի մթնոլորտում: Նախորդ տարի այս օրերին ճապոնացի վարպետները ներկայացրին ծաղկահարդարման ավանդական արվեստը՝ դասական եւ ժամանակակից … Continued

Ճապոնական թեյախմության արարողություն ՀԳՊԱ-ում

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել ճապոնական թեյախմության արարողություն, որին ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին, որը ներկաներին ողջունեց հայերենով, այլ դեսպանատների ներկայացուցիչներ, ուսանողներ ու լրագրողներ։ Թեյախմության արարողությունը վարել է «ՍՕ-ԿԱՏՕԿՈՒ» պրոֆեսոր (Իկենոբոյի պրոֆեսորի բարձրագույն աստիճան), «Ծագող արև. … Continued